Posted in Հրաժեշտ

Հրաժեշտ

Ողջու՜յն, հիշու՞մ եք ինձ։ Ես Հայրապետյան Մարին եմ, սովորել եմ 6.6 դասարանում (2021թ․)։ Սակայն հիմա ես սովորում եմ այլ կրթական հաստատությունում։ Պարզապես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր ուսուցիչներին իրենց կատարած աշխատանքի համար։ Այս դպրոցից (Մխիթար Սեբաստացի կրթահամալիր, միջին դպրոց) ես ստացա շատ մեծ փորձ և հիշողություններ․․․

Շնորհակալություն։

Posted in Ճամփորդություններ, Պատումներ

Հեծանվաերթ

Այսօր (07.06.2021թ․) մենք ընկեր Տաթևի և ընկեր Ստելլայի ջոկատներով, ընկեր Հրայրի և ընկեր Նարեկի օգնությամբ ուղևորվեցինք դեպի Զվարթնոց՝ հեծանվաերթի։ Կրթահամալիրից դուրս գալով՝ մենք վարում էինք անվտանգ ճանապարհով։ Մեզ ուղեկցում էր հատուկ կ/հ-ի ավտոբուս, որը ապահովում էր հեծանվավարների անվտանգությունն ու ապահովությունը։

Վարելով՝ մենք հասանք Էջմիածնի Զվարթնոց տաճար և ընդմիջում արեցինք։ Կերանք, ապա ընկեր Ստելլայից լսեցինք որոշ տեղեկություններ տաճարի մասին։ Հետ վերադառնալուց՝ որոշ երեխաներ փոխվեցին հեծանիվներով և նստեցին ավտոբուս, քանի որ ոչ բոլորին էին հերիքում հեծանիվները։

Հեծանիվով ես առաջին անգամ էի ընկնում այդքան երկար ճանապարհ, սակայն անհանգստություն չունեի։ Դեպի Զվարթնոց ճանապարհը շատ հանգիստ և ուղիղ էր, և դա իր հերթին էր ինձ հաճույք պատճառում։

Posted in Ճամփորդություններ, Պատումներ

Ապարանի ջրամբար

Մեկօրյա ճամփորդություն դեպի Ապարանի ջրամբար․

Այսօր (04.06.2021) մենք ընկեր Տաթևի և ընկեր Ստելլայի ջոկատներով ուղևորվեցինք դեպի Ապարանի ջրամբար։ Այնտեղ շատ հետաքրքիր էր։ Սկզբում ավտոբուսի մեջ խաղում էինք տարբեր ինտելեկտուալ խաղեր, իսկ հետո հասանք ջրամբար։ Այնտեղ մենք հիացանք շքեղ բնությամբ, սակայն նկարել չկարողացանք, քանի որ այդ վայրում լուսանկարել չէր կարելի։

Ապա մենք քայլեցինք գեղեցիկ դաշտով և հասանք անտառային միջավայր։ Այնտեղ մենք հաց կերանք, հանգստացանք և շարունակեցինք մեր ճամփորդությունը։ Քայլելով հասանք մի հարթավայր, որտեղ խաղացինք տարբեր խաղեր գնդակով, որոշները քնեցին, հանգստացան․․․

Անցավ շատ հետաքրքիր, և ամենակարևորն այն է, որ մենք բացահայտեցինք Հայաստանից մի նոր մասնիկ։

Posted in Նախագիծ, Ամառային ճամբար

Մեր ժամանակի թրենդները

Նախագծի իրականցման ընթացքը

  • Ի՞նչ է ,,թրենդ,,-ը. ո՞ր լեզվից է գալիս բառը,ի՞նչ է նշանակում,  արդյոք արդեն փոխառություն է համարվում- ուսումնասիրություն:

Թրենդ բառը գալիս է անգլերենից, որը նշանակում է որոշ ժամանակահատվածում հայտնի բան, որը անում կամ օգտագործում են շատ մարդիկ։ Թրենդը կարող է լինել և՛ իր, և՛ ինչ-որ պար կամ գործողություն։

  • Քննարկում՝ ,,Մեր ժամանակի թրենդները,, – առանց սահմանափակման, հարցը վերաբերում է բոլոր ոլորտներին՝ ֆիլմեր, գրքեր, սոցիալական ցանցեր, հագուստ և այլն: 

Ֆիլմերից հիմա թրենդի մեջ են՝ Հարրի Փոթերը, stranger things-ը, ann with an e-ն, Naruto (anime)- ն և այլն։

Գրքերից շատ հայտնի են՝ “Թքած ունենալու նուրբ արվեստը”, “Մանյունյան” և այլն։

Սոցիալական ցանցերից շատ հայտնի են instagram-ը, twitter-ը, tiktok-ը, likee-ն, minecraft-ը, facebook-ը, YouTube-ը և այլն։

Հագուստներից շատ հայտնի են՝ հուդիները, երկար հոլիդեյ ջինսերը, կոստյումները, կարճ տոպերը և այլն։

Մեր ժամանակաշրջանում մարդիկ ստեղծում են տարբեր անպետք իրեր, որոնք դառնում են հայտնի և սիրված։ Օրինակ հիմա, ПопЫт կոչվող խաղալիքը շատ հայտնի է, բայց դրանից ոչ մի օգուտ չկա։ Հայտնի են նաև NikeJordan կոշիկները, Անիմեի գլխազարդերը, թզուկների ականջները և այլն։

Տեսանյութ՝

Posted in Պատումներ, Ամառային ճամբար

Ճամբարային երկրորդ օր

01.06.2021թ․

Դե ինչ, անցավ ևս մեկ ճամբարային հիշառժան օր։ Այսօր մենք առաջին հերթին մասնակցեցինք առավոտյան ընդհանուր պարապունքին, իսկ հետո, բարձրանալով դասարան՝ քննարկեցինք նախատեսված նախագծերի արդյունքները։ Այդ ամենից հետո մենք միասնական ջոկատով խաղացինք սեղանի ինտելեկտուալ խաղ, հաշվեցինք միավորները և այլն։ Անցավ շատ հետաքրքիր, որին արդեն հաջորդում էին ոչ պակաս ընտրությամբ գործունեությունները և ֆիզկուլտուրան։

Posted in Մայրենի, Նախագիծ, Ամառային ճամբար

Սցենարի ստեղծում|||videoart

Համո Սահյան

ՈԻՐ ՈՐ ՆԱՅՈԻՄ ԵՄ

Ուր որ նայում եմ, քարե բարձունք է,
Քարե արցունք է, քարե ժպիտ,
Քարե սարսուռ, է ու քարե սունկ է,
Քարե ծաղկունքի քնքշանք է բիրտ։

Քարերի վրա քարե վագրեր են,
Ուր-որ է պիտի պատռեն իրար։
Քարե երգեր են, քարե վանքեր են,
Քարե հավքեր են քիվերն ի վար։

Քարե մրրիկ է ու քարե բուք է,
Քարե բողոք է ու քարե բերդ,
Քարե շեփոր է, քարե թմբուկ է,
Քարե թափոր է, քարերի երթ…

Քարե ընդվզում, քարե տանջանք է,
Քարե ավար է, առևանգում…
Քարե զարմանք է ու զարհուրանք է,
Քարե թռիչք է, քարե անկում։

Քարե ամպրոպ է ու ծիածան է,
Քարե լծկան է ու քարե մաճ.
Քարե մագաղաթ, քարե մատյան է,
Քարե խորհուրդ է ու քարե խաչ։

Մեր բաժին աստված, քո սիրտն էլ քար էր,
Որ մեզ քարերը տվիր նվեր,
Բայց քո կյանքը կարճ, մերը երկար էր,
Ու երկարում է քարերն ի վեր։

Սցենար՝

Քարե բարձունքը կնկարվի բ4-ի տարածքում, իսկ ժպիտը՝ իմ ժպիտը։ Քարե սարսուռը կլինի իբրև ինչ- որ մեկը մրսում է, իսկ ծաղկունքն ու սունկը կ/հ-ի այգում կլինեն։ Երկրորդ սյունյակի համար կնկարվի եկեղեցի և թռչուն։ Երրորդի համար կնկարվի կ/հ-ի թմբուկը, Քաղենիի ամրոցը և այլն։ Չորրորդ տան մեջ պետք է նկարվի ինքնաթիռի կամ թռչնի թռիչք, որը կասոցացվի սավառնման հետ։ Ամպրոպը և ծիածանը կնկարվեն դուրսը, մագաղաթն ու քարե մատյանը՝ Մատենադարանում կամ գրադարանում, իսկ խաչը՝ եկեղեցու գլխին։ Հինգերրորդ տան մեջ կլինեն իմ ոտքերը՝ գետնին քայլելիս։

Տեսանյութ՝

Posted in Հաշվետվություն

Տարեվերջյան հաշվետվություն

Ես Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում սովորում եմ արդեն չորս ամիս, և այս չորս ամիսների ընթացքում ես անցել եմ բազում դժվարությունների միջով։ Համակարգչով աշխատելը ինձ համար նորույթ էր, որին ես ընտելացա շատ շուտ։ Էլ․ Փոստերից ես նույնպես չէի օգտվել, և դա նույնպես հետաքրքիր էր ինձ համար։

Դասերը շատ հետաքրքիր են անցնում և բոլոր առարկաները հասկանալի են։ Սակայն պետք է արդարանամ այն մասին, որ պետական դպրոցների մեթոդները նույնպես վատը չեն։

Դասերի առումով ես դժվարությունների չեմ հանդիպել, այլ փորձել եմ հասկանալով անել ամեն բան։

I me Sebastian – ՇԱՀԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ ԲԼՈԳ Մխիթար Սեբաստացի Կրթահամալիր, Միջին  դպրոց, 8-4 դասարան