Posted in Հանդիպումներ, Նախապատրաստական աշխատանքներ, Պատմություն

“Նախապատրաստական աշխատանք” Հանդիպում Պարգև Բարսեղյանի հետ

Հանդիպման շրջանակներում կատարվող նախապատրաստական թեմաներն ու աշխատանքները․

«Հայ հին վիպաշխարհ», Ս.Հարությունյան/ էջ 37-43/

«Վահագնի պաշտամունքը հայոց մեջ», Պարգև Բարսեղյան

Особенности культа солнца в древней Армении , Պարգև Բարսեղյան

Հայոց նախաքրիտոնեական հավատքը

Հին հունական աստվածները

“Տորք Անգեղյա”

Տորքը Հայկի թոռ Պասքամի որդին էր՝ մի տգեղ, բարձրահասակ, կոպտավուն կազմվածքով, տափակաքիթ, փոս ընկած աչքերով ու դժնահայաց մարդ, որին խիստ տգեղության համար Անգեղյա էին կոչում։

Հայոց Վաղարշակ թագավորը այս հզոր ու վիթխարահասակ Տորքին նշանակում է Հայոց աշխարհի արևմտյան մասի կուսակալ և նրա ցեղի անունն էլ կոչում է Անգեղ տուն։

Տորքը օժտված էր վիթխարի ուժով, և դրա շնորհիվ նա մի անգամ Պոնտոս ծովի ափին հանդիպում է թշնամու նավերի. հարձակվում է նավերի վրա, ուզում է խորտակել, բայց նավերն արագ հեռանում են ծովի խորքերը։ Տեսնելով, որ դրանց չի կարող հասնել, Տորքը ծովափին եղած լեռներից բլրաչափ ժայռեր է տոկում և նետում նավերի հետևից։

“ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆ
ՎԱՀԱԳՆԻ ՊԱՇՏԱՄՈՒՆՔԸ ՀԱՅՈՑ ՄԵՋ”

Հայոց հեթանոսական դիցարանի մասին մեզ
հասած սուղ տեղեկությունները վկայում են, որ
հայոց դիցարանի կարևոր աստվածություններից
մեկն արևի, կրակի, պատերազմի, քաջության և
հաղթանակի աստված Վահագնն էր: Նրա
պաշտամունքի արմատները հասնում են մինչև
հնդեվրոպական միասնականության շրջան։

Վահագնի անվան ստուգաբանության
վերաբերյալ արտահայտվել են տարբեր, երբեմն
իրարամերժ կարծիքներ: Մասնավորապես կա
այն կարծիքը, որ անունը բաղկացած է «…
սանսկրիտ. Վահ արմատից։

Ս. Հարությունյանը առավել
հավանական է համարում այն, որ «անունը
թեպետ հանգում է իրանական Վրթրագնա
(«հաղթանակ, հարձակման խափանում»),
Վար(հ)(ր)ագն անվանաձևին, սակայն բուն
պաշտամունքով մինչև հնդեվրոպական
հնություններն հասնող խոր արմատներ ունի հայ
կրոնադիցաբանական ավանդության մեջ»։

Այսպիսով կարող ենք փաստել, որ Վահագնն
ունեցել է զարգացած պաշտամունք: Չնայած որ
նմանատիպ խորհրդանշաններ առկա են նաև
հնդիրանական դիցարանում (Վերեթրագնա),
այնուամենայնիվ կարծում ենք, որ դրանք կարող
են փաստել միայն Վահագնի պաշտամունքի
ընդհանուր հնդեվրոպական ծագումը: Այդ
տեսանկյունից անընդունելի պետք է համարել Հ.
Գելցերի հակասական այն կարծիքը, թե
«Իրանեան ծագումն ունի նոյնպես Վահագն, որ
թերևս Հայոց ամենէն ավելի բնիկ ազգային եւ
ժողովրդական չաստուածն է»։

Լ. Շահինյանը ևս Վահագնին համարում է
իրական պատմական անձ, հայոց թագավոր, ով
հետո է միայն աստվածացել հայերի համար։

Ընդհանրացնելով այդ ամենը՝ կարող ենք
փաստել, որ Վահագնի պաշտամունքն իր մեջ
խտացրել է հնդեվրոպական դիցաբանական
վիշապամարտ հերոսներին հատուկ սիմվոլներ
և, քանի որ նա հանդես է գալիս նաև իբրև
կուլտուրական հերոս, ակնհայտ է դառնում, որ
նրա պաշտամունքը բազմաշերտ է և
դիցաբանական երկարատև զարգացում ապրած.
սկզբում արևի աստվածություն, հետո ամպրոպի
և կայծակի, այնուհետև դիցաբանական նախնի և,
ի վերջո, քաջության, ռազմի և հաղթանակի
աստված:

“Հայոց նախաքրիստոնեական հավատքը”

Խալդի Աստծո գլխավոր տաճար, որը շատ նման է Գառնու տաճարին։

“Հին Հունական Աստվածները”

https://hy.wikipedia.org/wiki/%D4%BF%D5%A1%D5%BF%D5%A5%D5%A3%D5%B8%D6%80%D5%AB%D5%A1:%D5%80%D5%AB%D5%B6_%D5%B0%D5%B8%D6%82%D5%B6%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%A1%D5%BD%D5%BF%D5%BE%D5%A1%D5%AE%D5%B6%D5%A5%D6%80