Posted in Ճամփորդություններ, Պատումներ

Հեծանվաերթ

Այսօր (07.06.2021թ․) մենք ընկեր Տաթևի և ընկեր Ստելլայի ջոկատներով, ընկեր Հրայրի և ընկեր Նարեկի օգնությամբ ուղևորվեցինք դեպի Զվարթնոց՝ հեծանվաերթի։ Կրթահամալիրից դուրս գալով՝ մենք վարում էինք անվտանգ ճանապարհով։ Մեզ ուղեկցում էր հատուկ կ/հ-ի ավտոբուս, որը ապահովում էր հեծանվավարների անվտանգությունն ու ապահովությունը։

Վարելով՝ մենք հասանք Էջմիածնի Զվարթնոց տաճար և ընդմիջում արեցինք։ Կերանք, ապա ընկեր Ստելլայից լսեցինք որոշ տեղեկություններ տաճարի մասին։ Հետ վերադառնալուց՝ որոշ երեխաներ փոխվեցին հեծանիվներով և նստեցին ավտոբուս, քանի որ ոչ բոլորին էին հերիքում հեծանիվները։

Հեծանիվով ես առաջին անգամ էի ընկնում այդքան երկար ճանապարհ, սակայն անհանգստություն չունեի։ Դեպի Զվարթնոց ճանապարհը շատ հանգիստ և ուղիղ էր, և դա իր հերթին էր ինձ հաճույք պատճառում։

Posted in Ճամփորդություններ, Պատումներ

Ապարանի ջրամբար

Մեկօրյա ճամփորդություն դեպի Ապարանի ջրամբար․

Այսօր (04.06.2021) մենք ընկեր Տաթևի և ընկեր Ստելլայի ջոկատներով ուղևորվեցինք դեպի Ապարանի ջրամբար։ Այնտեղ շատ հետաքրքիր էր։ Սկզբում ավտոբուսի մեջ խաղում էինք տարբեր ինտելեկտուալ խաղեր, իսկ հետո հասանք ջրամբար։ Այնտեղ մենք հիացանք շքեղ բնությամբ, սակայն նկարել չկարողացանք, քանի որ այդ վայրում լուսանկարել չէր կարելի։

Ապա մենք քայլեցինք գեղեցիկ դաշտով և հասանք անտառային միջավայր։ Այնտեղ մենք հաց կերանք, հանգստացանք և շարունակեցինք մեր ճամփորդությունը։ Քայլելով հասանք մի հարթավայր, որտեղ խաղացինք տարբեր խաղեր գնդակով, որոշները քնեցին, հանգստացան․․․

Անցավ շատ հետաքրքիր, և ամենակարևորն այն է, որ մենք բացահայտեցինք Հայաստանից մի նոր մասնիկ։

Posted in Ճամփորդություններ, Պատումներ, Ռուսերեն

Хроника про Аратес

14.05.2021 года на три дня мы отправились в Аратес. Было очень и весело. Эти три дня были самыми счастливыми днями в моей жизни. По дороге зашли в караван-сарай, полюбовались красивой природой дороги, зашли в церковь Сян Айриванк, собрали там мусор и так далее. Мы пели с друзьями, шутили в автобусе, чего я никогда не забуду. Приехали, разобрали, расслабились, с собаками подружились ․․․

Ночью не спали, играли в игры с другими друзьями, тоже дрались, танцевали, пели и так далее.

По утрам завтракали, тренировались, устраивали эстафеты, танцевали армянские национальные танцы․․

Днем ходили в поход, обедали, играли на музыкальных инструментах ․․․

Вечером за чашкой чая собирались у костра, беседовали, разговаривали, держали зефир на огне и кушали ․․․

Традиционное барбекю было неотъемлемой частью нашей еды. Мальчики с помощью учителя плавали на специальном воздушном шаре, играли в футбол, играли в волейбол, но уже с девочками ․․․

Побывали в доме любви, исследовали природу, съездили на берег реки Аратес, на обратном пути въехали в Хорбатех, чтобы увидеть гейзеры ․․․

Мы обсудили с господином Блеяном загрязнение рек и озер, провели счастливые дни и приехали в Ереван.

Я хочу вернуться в Аратес и остаться там очень долго ․․․

Image preview

 

Posted in Ճամփորդություններ, Պատումներ

Ճամփորդություն դեպի Արատես ||| Պատում

14.05.2021 մենք երեք օրով ուղևորվեցինք դեպի Արատես։ Այնտեղ անցավ շատ ուրախ և զվարճալի։ Այդ երեք օրը երևի իմ կյանքի ամենաուրախ օրերն էին։ Ճամփա ընկնելիս՝ մենք մտանք քարավանատուն, հիացանք ճանապարհի հիասքանչ բնությամբ, մտանք Սևանի Այրիվանք եկեղեցի, հավաքեցինք այնտեղի աղբը և այլն։ Ընկերներով երգում և հումորներ էինք անում ավտոբուսի մեջ, որը ես չեմ մոռանա երբեք։ Երբ հասանք տեղ, դասավորեցինք իրերը, հանգստացանք, շների հետ ընկերացանք․․․

Գիշերները չէինք քնում՝ այլ ընկերներով խաղեր էինք խաղում, նաև ընկերական կռվում, պարում, երգում և այլն։

Առավոտները նախաճաշում էինք, մարզվում, էստաֆետաներ կազմակերպում, պարում հայկական ազգային պարեր․․․

Կեսօրին՝ գնում էինք արշավների, ճաշում, նվագում այնտեղի երաժշտական գործիքների վրա․․․

Երեկոյան՝ մի բաժակ թեյով, հավաքվում էինք խարույկի շուրջը, քննարկումներ անում, զրուցում, մարշմելլո պահում կրակին և ուտում․․․

Ավանդական խորովածը անպակաս էր մեր ուտեստի բնագավառից։ Տղաները ուսուցչի օգնությամբ հատուկ փուչիկի մեջ լողում էին, ֆուտբոլ խաղում, վոլեյբոլ խաղում, բայց արդեն աղջիկների հետ միասին․․․

Այցելեցինք սիրո տնակ, ուսումնասիրեցինք բնությունը, գնացինք Արատես գետի ափ, հետ ճամփին մտանք Հորբատեղ՝ գեյզերներին նայելու նպատակով․․․

Տիար Բլեյանի հետ ունեցանք քննարկում գետերի և լճերի աղտոտվածության մասին, ուրախ օրեր անցկացրինք և եկանք Երևան։

Ուզում եմ վերադառնալ Արատես և մնալ այնտեղ շատ երկար ժամանակ․․․

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ՝

Image preview
Image preview
Image preview
Image preview
Image preview
Image preview

Posted in Ճամփորդություններ, Պատումներ, Ռուսերեն

Аратес-зелёный рай

Вчера мы с друзьями и с учителями вернулись из Аратеса. Там мы проводили очень веселые и прикольные дни. Остались там три дня, но прошли они просто восхитительно. Было очень весело так как с друзьями всегда хорошо. Поиграли там, пошли в разные интересные места, слушали музыку, потанцевали, шутили, читали русские стихи среди зелени, не спали ночами и так далее…

Природа там была просто великолепная. Разные цветы, скалы и деревья окружали нас со всех сторон. Мы ходили и восхищались в Айриванке, в Орбатехе, в Севане и это было сказочно.

Остольные хроники у меня в блоге➡️ https://marihayrapetyan.wordpress.com/

Фотографии—>

И так далее…

Posted in Ճամփորդություններ

”Ճամփորդություն դեպի Թալին և Կաթնաղբյուր” (պատում)

Այսօր (23.03.2021թ.) մենք ընկեր Ստելլայի և ընկեր Տաթևի հետ գնացինք Թալին: Սկզբում կանգառ արեցինք Արուճի քարավանատանը, որը թեև ավերակներից էր բաղկացած, սակայն նրա մասին շատ հետաքրքիր էր իմանալ այն, որ այնտեղ հին ժամանակներում մարդիկ իրենց ձիերով կանգ են առել, հանգստացել…

Ապա գնացինք «Սրբ. Գրիգոր եկեղեցի, Արուճ»: Այնտեղ ես (Մարի Հայրապետյանս) և ուսուցչուհիները պատմեցինք եկեղեցու մասին որոշ բաներ: Խորանի վերևում տեսանք Քրիստոսի մարմնի կեսը՝ ոտքերը: Հետո նայեցինք եկեղեցու առաստաղի վրայից մուտքը դեպի գանձարան, մոմ վառեցինք և այլն:

Երրորդ վայրը, որ մենք գնացինք, դա՝ Դաշտադեմի «Քաղենի»-ի ամրոցն էր: Այնտեղ մենք դիտեցինք Թուրքիայի սահմանի հատվածները, բարձրացանք պարսպի գագաթը… Ցանկանում էինք նաև մտնել հենց ամրոց, սակայն գլխավոր և միակ դուռը փակ էր: Իհարկե շատ տխրեցինք և ափսոսեցինք դրա համար, սակայն մնացած բաները պակաս հետաքրքիր չէին:

Չորրորդ տեղը դա «Կաթողիկե» կիսաքանդված եկեղեցին էր, որտեղ մենք լսեցինք հետաքրքիր փաստեր եկեղեցու մասին և այլն:

Գնացինք նաև Կաթնաղբյուր, մեզ հետ վերցրինք Մարկ Հովհաննիսյանի պապիկին և ընկերոջը՝ Մարզպետ Ղազարյանին: Նրանց հետ միասին գնացինք ձոր, այգի, հիացանք ձնծաղիկներով (սակայն շատ զգույշ, որպեսզի չվնասենք)…

Վերջին մեր այցելած վայրը, դա Մարկ Հովհաննիսյանենց տունն էր (նրա պապիկ-տատիկի, բարեկամների…): Այնտեղ մենք հյուրասիրվեցինք, սիրեցինք կենդանիներին… Շատ շոյվեցինք այդ մարդկանց մեծահոգությունից, շնորհակալ ենք նրանց:

18:17 դուրս եկանք նրանց տնից, վերադարձանք Երևան:

Անցավ շատ հետաքրքիր և իմացանք նորանոր բաներ…

Posted in Ճամփորդություններ, Պատմություն

«Ճամփորդության նախապատրաստական աշխատանք» 20.03.2021-23.03.2021

  • ընտրել , ուսումնասիրել նախատեված վայրերի պատմությունը, քարտեզագրել

Հայրապետյան Մարի, 6-6 դասարան-«Սբ․ Գևորգ եկեղեցի ՀՀ ամենամեծ եկեղեցին/Արուճի»

”Սուրբ Գրիգոր եկեղեցի”, «Արուճ»

Արագածոտնի մարզում, Արագած լեռան արևմտյան լանջի ստորոտում, Արուճ գյուղում գտնվում է «Սրբ. Գրիգոր Եկեղեցին»: Այն ամենանշանավոր և ամենամեծ հայկական կոթողներից է: Ըստ ծանոթ արձանագրությունների եկեղեցին կառուցվել է 7-րդ դարում, 60-ական թթ. Գրիգոր Ա Մամիկոնյանի կողմից: Այն կառուցվել է Բազիլիկ տեսակով,՝ մեկ գմբեթով: Այն պատկանում է Արագածոտնի թեմին: Արուճում պահպանվել են Բրոնզի դարի դամբարանների, հին ամրոցի, քարավանատան (13դար) և այլ հուշարձանների ավերակներ: Սուրբ եկեղեցում պատկերված է նկարիչ Ստեփանոսի գլուխգործոցներից մեկը՝ Քրիստոսը, ձախ ձեռքին մագաղաթագալար: Վաղ միջնադարի աշխարհիկ ճարտարապետության այս հուշարձանախումբը բաղկացած է երկու առանձին շենքերից, որոնցից մեկը սյունազարդ է և իր հատակագծով ու մանրամասներով նման է Դվինի կաթողիկոսարանին:

«Ձայն ամենայն հայոց»

Տվյալ փոքրիկ պատմվածքը ներկայացնում է, որ 1912թ. Ղալաթիան Պոլսո հայաշատ թաղամասում, Լուսավորիչ վանքի բակում, աշնանը՝ եկել էր Կոմիտասը, Ամենայն Հայոց վարդապետը: Երեխաները հուզմունքով և ոգևորվածությամբ պատրաստվում էին, քանի որ վարդապետը պետք է ընտրեր ուսանողներ, իր նոր երգչախումբ ներգրավելու համար: Կոմիտասը ստուգեց բոլորի ձայնը ”ֆա” հնչյունի լսմամբ, գուշակեց յուրաքանչյուրի ծննդավայրը և սքեմի օձիքը բոլորող ճերմակը ցոլեցնելով ելավ դուրս: