Posted in Մաթեմատիկա, Դասից դուրս

«Մաթեմատիկական հմտություններ»

Մաթեմատիկական գիտելիքները զարգացնելու համար կարելի է օգտվել տվյալ կայքերից՝

ՔանԱկադեմիա——–> https://hy.khanacademy.org/math/6th-grade

eschoolarmenia-———> https://www.youtube.com/watch?v=8xj3pDUFEIU&list=PLy-0ChQHj5K81CVg_jaHWDRiKCDeT8qFj

Posted in Դասից դուրս

Բույսեր

«Ծաղկի և բույսերի կառուցվածքը, նրանց մասին.»

ԾԱՂԿԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ. ԲՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ — Ա Ր Ա Մ Ա Բ Լ Ո Գ

Ծաղկի կարևոր օրգաններից են առէջը և վարսանդը: Առէջը կազմված է առէջաթելից և փոշանոթից, իսկ վարսանդը սպի, սռնակ և սերմնարանից: Փոշոտումը տեղի է ունենում առէջների միջոցով: Միջատները նստում են փոշանոթի վրա, որից հետո իրենց վերջույթների վրա կպած տվյալ ծաղկի ծաղկափոշին տեղափոխում են մեկ այլ ծաղկի ծաղկափոշու վրա: Նման ձևով կատարվում է խաչաձև փոշոտումը: Անմիջապես փոշոտումից հետո ծաղիկների մոտ տեղի է ունենում բեղմնավորում: Այսինքն՝ սեռական բազմացում: Սակայն բույսերի մոտ կարող է լինել նաև անսեռ բազմացում: Անսեռ բազմացումը բույսերի մոտ կատարվում է բույսի վեգետատիվ օրգաններով: Վեգետատիվ օրգաններից են՝ արմատը, ցողունը և տերևը: Սեռական բազմացումը տեղի է ունենում վարսանդի օգնությամբ: Սերմը առաջանում է վարսանդի սերմնարանում գտնվող սերմնաբողբոջում:

«Բակտերիաներ և սնկեր»

Կենսաբանություն։ Բակտերիաներ և Սնկեր – Էդգար Ստեփանյան

Բնության մեջ կան օրգանիզմներ, որոնք կարող են պարունակել կորիզ կամ չպարունակել: Այն բջիջները, որոնք զուրկ են կորիզից կոչվում են պռոկարիոտ բջիջներ կամ նախակորիզավորներ: Բնականաբար այն օրգանիզմները, որոնք ունեն նման բջիջներ նրանք ևս կոչվում են՝ նախակորիզավոր օրգանիզմներ: Այդ նախակորիզավոր օրգանիզմներին պատկանում են նաև բակտերիաները և կապտականաչ ջրիմուռները: Բակտերիաները բավականին փոքր մանրէներ են, նրանց հնարավոր չէ անզեն աչքով տեսնել: Նրանք միաբջիջ են, ունեն պարզագույն կառուցվածք, պատված են բջջապատով, անմիջապես բջջապատի տակ գտնվում է ցիտոպլազման, ռիբոզոմները, ներառուկները և քանի որ այս բջիջները զուրկ են կորիզից, նրանց մոտ կորիզի փոխարեն գոյություն ունի կորիզանյութ: Բակտերիաները կարող են լինել ցուպիկաձև, ստորակետաձև, գնդաձև, պարուրաձև և այլն:

«Օրգանական նյութեր»

Ֆիզիկական մարմին և նյութ: Ինչ՞ է նյութը, պարզ և բարդ նյութեր, անօրգանական և օրգանական  նյութեր: Մաքուր նյութեր, խառնուրդներ (համասեռ և ...

Օրգանական նյութերը կարող են լինել կենդանական և բուսական: Օրգանական նյութերին են պատկանում բենզինը, նավթը, կերոսինը, բնական գազը, ածխաջրերը, սպիտակուցները, ամինաթթուները: Սպիտակուցի շղթան կազմված է ամինաթթուներից: Սպիտակպուցը համարվում է էներգիայի աղբյուր (1գ սպիտակուցի մեջ՝ 17,6 կելոջուր էներգիա): Արյան մեջ կան սպիտակ գնդիկներ, որոնք կոչվում են լեյկոցիտներ: Դրանք վնասազերծում և մանրէազերծում են օրգանիզմը տարբեր տեսակի մանրէներից: Կենդանական բջիջներում կա 5% ածխաջուր, իսկ բուսականներում 90%: Ածխաջրերը լինում են՝ բարդ և պարզ: Պարզերը դրանք միաշաքարներն են, իսկ բարդերը՝ բազմաշաքարները: Պարզերից են՝ գլյուկտոզը, գալակտոզը և ֆռուկտոզը: Բազմաշաքարներից են՝ ցելուլոզը և խիտինը: Ցելուլոզ կա բուսական բջջապատերի մեջ, իսկ խիտինը սնկերի բջջապատի կառուցվածքի կամ կմախքի կազմության մեջ: Լիպիտները ևս օրգանական նյութեր են և դրանց դասին են պատկանում ճարպերը, ճարպանման նյութերը, որոնցից են՝ լեցիծինը և խոլեստերինը: Քլորոֆիլը նույնպես օրգանական նյութ է: Կան նաև բուսական և կենդանական օսլաներ, որոնցից են՝ գլիկոգենը և հենց օսլան: Դեղերը նույնպես օրգանական նյութեր են:

Posted in Մաթեմատիկա, Դասից դուրս

“Ինքնազարգացում”

Մաթեմատիկան այնպիսի առարկա է, որ մեկի մոտ ստացվում է և նա տաղանդ ունի, իսկ մեկի մոտ չի ստացվում և այդ մեկը չի էլ ուզում իմանալ այդ առարկան։ Սակայն, կան այնպիսի մարդիկ (օրինակ՝ ես), որոնց մոտ և՛ ստացվում է, և՛ չի ստացվում։ Սակայն չհասկանալու դեպքում այդ մարդիկ ձգտում և ամեն ինչ անում են, որպեսզի կարողանան այն հասկանալ։ Կան թեմաներ, որոնք դպրոցում ես լավ չեմ կարողանում հասկանալ, և դրա համար ինքնազարգանում և ինքնակրթվում եմ տանը։ Դիտում եմ տարբեր տեսակի ինֆորմացիոնալ տեսանյութեր, փորձում եմ հասկանալ և ըմբռնել թեման և այլն։ Իմ բլոգում հաճախ կարող եք գտնել հետաքրքիր ինֆորմացիաներ դասերից դուրս, որոնք կարող է և պետք գան կյանքում։

Դպրոցում թեման լավ չհասկանալու դեպքում կարող եք օգտվել հետևյալ աղբյուրներից․՝

Իմդպրոց-https://www.imdproc.am/p/matematika https://www.imdproc.am/

e-school Armenia (Youtube-յան ալիք)-https://www.youtube.com/channel/UCx1pxV1s85_TbYiyhxsnATg

Քան ակադեմիա-https://hy.khanacademy.org/math/6th-grade

armeduchannel (որտեղից կարելի է գտնել ոչ միայն մաթեմատիկական, այլև ուրիշ բազմաթիվ տեղեկություններ)-https://www.youtube.com/channel/UCF1m8PxjRXx2mXZ_43-Ub-Q

և այլն․․․

Կան նաև բազմաթիվ բջջային հավելվածներ, որոնք քո փոխարեն լուծում են վարժությունը, սակայն խորհուրդ չէի տա օգտվելու դրանցից միայն բարձր գնահատական ստանալու համար։ Պարտադիր պետք է հասկանալ, և դրանից հետո նոր պետք եղած դեպքում օգնության դիմել հեռախոսային ծրագրերին։

Ոչ միայն մաթեմատիկայի, այլև ուրիշ առարկաները կարելի է փորձել հասկանալ, և շատ աշխատելու դեպքում հաստատ լավ արդյունք կգրանցվի ձեր մոտ։