Posted in Անգլերեն

Homework 26.02.2021-01.03.2021

Interesting facts about Armenia

❤️💙🧡

The first church in the world was built in Armenia

Holy Etchimiadzin was the first state church built in the world back in the early 4th century. This place is also the headquarter of all the churches in Armenia and it’s one of the most visited pilgrimage site in the world. Unfortunately this beautiful building has been under construction for the past few years and we were unable to capture a nice shot of it.

Armenia is one of the oldest wine producing country in the world

Armenia is one of the oldest country that has produced wine in the world. It’s attributed to its blessed location of being on the fertile valleys of Mt Ararat where high quality grapes could be grown.

Armenians bake their lavash underground in a tonir

A tonir basically refers to an underground earth oven as shown in the photo below. Armenians love to eat lavash which is this thin layer of flat chewy bread that’s made from flour, salt and water and baked in a tonir. Lavash can be kept for 1 year without turning bad. So usually the local women will bake the lavash in bulk and then store them to eat slowly for the next few months. Armenians cannot imagine having their meals without bread! (Even if they’re eating rice, they’ll need to have bread with it too!)

Posted in Մայրենի

Տնային աշխատանք 26.02.2021-01.03.2021

«Ո՞ր գրքում կուզենայի ապրել»

շարադրություն.

Կյանքում ես շատ գրքեր եմ կարդացել, բայց կուզեի լինել Անտուան Դը Սենտ Էքզյուպերի «Փոքրիկ Իշխանը» գրքում: Ես այդ գիրքը մի քանի անգամ կարդացել եմ: Այն շատ խորիմաստ է, և ուսուցանող: Ես ինքս ինձ շատ եմ նմանացնում այդ հեքիաթային և փոքրիկ տղային: Չնայած, թեև ես կուզեի գտնվել շատ գրքերում, սակայն կուզեի ապրել իմ միակ և հրաշալի կյանքով:

Թարգմանություն.

«Պատմություններ Ֆրանցի մասին»

Ֆրանցը մեծանում էր գրքից՝ գիրք: Առաջին ժողովածուի մեջ նա վեց տարեկան էր: Վերջին՝ տասնիններորդում արդեն ինը: Ամեն պատմվածքը (գրքում սովորաբար դրանք երեքից չորսն են, ամեն մեկը տասը էջանոց)-դա ինչ որ ճանաչողական իրավիճակ է երեխայի կյանքից, կարծես Ամանորի, կամ էլ Ամառային ճամբարի նվերի սպասելիք: Առաջին հանդիպումը անարդարության հետ, կամ հիվանդ փորիկ: Ինչպես միշտ այդպիսի պատմվածքներում շարունակությունով, շատ կարևոր է թե գլխավոր հերոսն իրենից ինչ է ներկայացնում: Ֆրանցը՝ պարտադիր, մի քիչ անհաջողակ, բացառապես ոչ իդեալական երեխա, որը կարող է սխալներ գործել: Եվ հենց դրա համար է, որ նրա մասին պատմվածքները իսկապես ծիծաղելի և ուսուցողական են: Ինչ էլ որ Ֆրանցը չաներ, ինչ իրավիճակում էլ որ նա գտնվեր, նրան սպասվում էր իր ընտանիքի և արդար ընկերների աջակցումը: Այնպես-որ, այստեղ խոսքը ոչ միայն մեծանալու մասին է, այլ նաև նրա, որ փոքր երեխան միայնակ չպետք է լինի:

Posted in Մայրենի

Տնային աշխատանք 25.02.2021-26.02.2021

Կարդա՛ Թումանյանի ,,Ահմադը,, պատմվածքը:

1. Անծանոթ բառերը դո՛ւրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

քթքթալ – բացատրություն

[չեզոք բայ]
1. Քթքթոցով եռալ՝ եփվել:
2. Արտասվելիս քթից անընդհատ հեկեկոցի նման ձայներ հանել:
3. Փորփրել, բզբզել:

չուխա – բացատրություն

չուխայի, [գոյական] (հնացած)
1. Բրդյա նուրբ խավավոր գործվածք, մահուդ:
2. Այդ կտորից կարվող երկար վերարկու:

հարեհաս – բացատրություն

օգնության հասնել.

2. Ո՞ր հատվածներից է երևում, որ Ահմադը ,,տան սիրելի տղան,, էր: 

Իհարկե, անունը լսողը կասեր թուրք է, բայց հենց ներս մտներ, տեսներ, թե Ահմադը ինչպես էր ժաժ գալի տանը, հերիք էր, իսկույն կիմանար, որ տան սիրելի տղան է։

Ում կամենում էր, տուն էր բերում, պատվում, ճամփու դնում։ Աղքատը ողորմություն ուզեր, թե հարևանը՝ հացփոխ, իր ձեռքով տաշտից վերցնում էր տալիս։ Տան աղջիկներին ու փոքրերին հրամայում էր, ծեծում էր, սիրում էր, ինչպես և մյուս քեռիներս։ Անասունների համար հոգին տալիս էր։ Մինը հիվանդանալիս գրեթե ինքն էլ հետն էր հիվանդանում, էնքան էր սիրում։ Ինքն էլ էնպես սիրելի էր ամենքին։ Ահմադը հիվանդանում էր թէ չէ՝ մեր ուրախությունն էլ հետը կտրում էր։ Ու ամբողջ օրը տատս ու պապս չորս կողմը պտտվում էին, ինչ-որ լավ բան էին գտնում, շուրջն էին հավաքում, խնդրում էին, թե ուրիշ ինչ կուզի սիրտը։

3. Ներկայացրո՛ւ հայ ընտանիքի և թուրք ծառայի հարաբերությունները:

Թուրք ծառան արդեն երկար ժամանակ է, ինչ ծառայում էր հայ ընտանիքին: Նրանք այնքան էին մտերմացել, որ հայերը նրան ընդունում էին սեփական տղայի պես: Փոքր երեխան Ահմադին ճանաչում էր որպես քեռի: Նրանք շատ հարազատ էին և բարի միմյանց հանդեպ: Մեր ժամանակներում Հայերից դժվար լինի մեկը,՝ ով կպատկերացնի թուրքին և հային համատեղ կյանքով ապրելիս: Թեկուզ և նրանք մեր թշնամիներն են, սակայն մենք պետք է հանդուրժենք նրանց և ապրենք խաղաղ կյանքով, քանի-որ նրանք մեր հարևաններն են:

4. Պատմվածքից դո՛ւրս գրիր օրհնանքներ: 

 Աստված բարի ճամփա տա

գնաս բարով

Քո աշխատանքը մեզ հալալ արա

մեր աղ ու հացն էլ քեզ հալալ լինի, քո մոր կաթնի պես։ Մեզ մտիցդ գցես ոչ։ Թե աջողություն ունենաս՝ իմացրու, որ հարեհաս լինենք։ Դե, գնա, քեզ մատաղ, աստված բարի ճամփա տա։

Աստված լինի քու օգնականը, բալա ջան

Չոր քարին գնալիս՝ չոր քարն էլ կանաչի քեզ համար։ Պակաս օրդ խնդությունով անց կենա․․․ 

Posted in Ռուսերեն

Домашняя работа 22.02.2021-25.02.2021

«Маленькая история о моей большой семье»

Моя семья состоит из 5 участников: мама, папа, дедушка, сестра, и я. Моя бабушка и мой дедушка розвелись, поэтому и они живут отделно. Моя семья очень дружная. Мы всегда друг друга помогаем, и заботимся друг о друге в нужную минуту. Мы очень часто путишевствуем по выходных. У нас есть некоторые традицые, которые мы почти некогда не нарушаем. Вот на пример, мы всегда встречаем Новый Год вместе, провожаем вместе вечера, и так далее…

Я очень люблю свою семью, так как для меня, нет нечего дороже его…

Любимая семья
Posted in Մաթեմատիկա

Տնային աշխատանք 24.02.2021-25.02.2021

Խնդիր 866

  1. Երբ ավտոմեքենան անցավ երկու քաղաքների հեռավորության 2/7
    մասը, նրան մինչև ճանապարհի կեսը մնացել էր անցնելու 27 կմ։
    Ինչքա՞ն է երկու քաղաքների հեռավորությունը։

Լուծում

  1. 3 1/2-2/7=7/2-2/7=49-4/14=45/14=3 3/14
  2. 7/7×1/2=7/14=1/2
  3. 1/2-2/7=7-4/14=3/14
  4. 3/14=27 կմ
  5. 7/7×14/3=14/3
  6. 14/3×27=126 կմ

Պատ՝. 126 կմ:

Posted in Մայրենի

Տնային աշխատանք 24.02.2021-25.02.2021

Կարդա՛  Թումանյանի ,,Արջաորս,, պատմվածքը: 

Բառերը բացատրի՛ր բառարանի օգնությամբ: 

ԱՆԾԱՆՈԹ ԲԱՌԵՐ.

դրուստ – բացատրություն

[ածական] (ժողովրդական)
1. Ուղիղ, շիտակ:
2. Ճիշտ, ճշմարիտ:
3. [մակբայ] Իսկապես, իրոք:

ածխակոթ – բացատրություն

ածխակոթի, ածխակոթեր, [գոյական]
Նույնն է՝
Խանձող:

չախմախ – բացատրություն

չախմախի, [գոյական] (խոսակցական)
1. Հրահան:
2. Կայծահան:

փահլևան – բացատրություն

փահլևանի, [գոյական] (գավառական)
1. Լարախաղաց:
2. Ըմբիշ:
3. (փոխաբերական) Ուժեղ՝ քաջ ու հաղթանդամ մարդ:

ծերպ – բացատրություն

ծերպի, [գոյական]
1. Ճեղք, մի բանի մեջ բացված արանք:
2. Փոքրիկ անցք՝ ծակ:
3. Խորշ, խոռոչ (լեռան, ժայռի ևն մեջ):
4. Ծայր, գագաթ (լեռան, ապառաժի ևն):
5. (փոխաբերական) Հոգու՝ սրտի անկյուն: Մամուռի պես հնամենի, փակչած հոգվույս ծերպերուն, գեղջուկ երգեր ու հուշեր արդ մի առ մի կթափին (Ա. Սեմա):

արկանոց – բացատրություն

արկանոցի, [գոյական] (գավառական)
Փեթակի աչք՝ ակ:

ուրուր – բացատրություն

ուրուրի, [գոյական]
1. Բազեազգի գիշատիչ թռչուն:
2. (փոխաբերական) Չարաճճի՝ անհանգիստ երեխա:

Posted in Մայրենի

Դասարանական աշխատանք 24.02.2021

Տարածված լեզվական սխալներ 

Շատ են լինում դեպքեր, երբ մարդիկ հայերեն բառերը գրում, և արտասանում են՝ սխալ: Այստեղ ես Ձեզ կներկայացնեմ դրանցից մի-քանիսը:

ամսական, օրական-ամսԵկան, օրԵկան (սխալ)

ծնունդդ շնորհավոր-ծնունդՏ շնորհավոր (սխալ)

գայլ-գել (ոչ ճիշտ)

ՍխալՃիշտ
Ես գտնում եմ որ…Կարծում եմ
Գործը արվել է իմ կողմից։
Մայրիկի կողմից թխված հացը։
Գործը արել եմ ես։
Մայրիկի թխած հացը։
Միտքը կիսել/կարծիքը կիսելհամակարծիք լինել/նույն կարծիքին լինել/
համամիտ լինել/հասկանալ դիմացինի
մտահոգությունը/կարեկցել/վշտակցել
ինձ մեկ էինձ համար մեկ է
ինձ հետաքրքիր էինձ համար հետաքրքիր է, ինձ հետաքրքրում է
ինձ հաճելի էինձ համար հաճելի է, ինձ հաճույք է պատճառում
ինչ-որ բանով ինչ-որ մեկի հետ կիսվելինչ-որ բան ինչ-որ մեկի հետ կիսել. բաժնեկցել
ուզում եմ ինչ-որ բան անեմուզում ես ինչ-որ բան անեսուզում եք ինչ-որ բան անեք[վերաբերում է բոլոր դեմքերին, ժամանակներին, եղանակներին, օրինակ՝ կուզեի ինչ-որ բան անեյ]ուզում եմ ինչ-որ բան անելուզում ես ինչ-որ բան անելուզում եք ինչ-որ բան անելբոլոր դեպքերում օգտագործվում է անորոշ դերբայը

Խոսակցական լեզու, օտար, ժարգոնային բառեր մեր բառապաշարում.

Նաև կան բառեր, որոնք հայերեն չեն:

Օրինակ՝ բախչա-պարտեզ

պրինցիպի-համենայն դեպս, այնուամենայնիվ.

հայաթ-բակ

քյասար-կարճ ասած, մի խոսքով (նաև՝ քյասար ճանապարհ (կարճ))

արա (ժառգոնային)-ախպեր, եղբայր (օգտագործում են այն ժամանակ, երբ դիմում են մեկին, ում վրա բարկացած են լինում, կամ ուղղակի՝ ժամանակակից տղաների դիմելաձև է)

դաժը-նույնիսկ

սաղ-ամբողջ

Posted in Մաթեմատիկա

Դասարանական աշխատանք 24.02.2021

Դասարանական աշխատանք 24.02.2021

863, 864,865,866.

N 863

863. Երկու վարպետներ, աշխատելով առանձին,

կարող են կատարել նույն աշխատանքը

համապատասխանաբար

10 և 12 օրում։ Աշխատանքի

ո՞ր մասը կկատարեն վարպետները՝

մեկ օր աշխատելով

միասին։

Լուծում

  1. 1/10+1/12=11/60(մաս)

864. Ունենք 72 կգ պղնձի և 8 կգ արծաթի համաձուլվածք

։ Քանի՞ տոկոս

է արծաթը այդ համաձուլվածքում

։

Լուծում

1)72+8=80

2)80×8=10

865. Այգում աճում են միայն խնձորենիներ և դեղձենիներ, ընդ որում

դեղձենիների քանակը 3 անգամ պակաս է խնձորենիների

քանակից։ Այգու բոլոր ծառերի քանի՞ տոկոսն են դեղձենիները։

Լուծում

  1. 3+1=4
  2. 100:4=25%

Պատ՝. 25%:

Posted in Մաթեմատիկա բանավոր

Իմ հորինած մաթեմատիկական խնդիրները. «դասարանական աշխատանք» 24.02.2021

Խնդիր 1

Արևելյան և Հյուսիսային դպրոցներում կային այնքան աշակերտ, որքան Միջին և Ավագ դպրոցների աշակերտների հարաբերությունն է: Որքան աշակերտ կար թվարկած երկու կրթահամալիրներում, եթե Միջին դպրոցում կար 525 աշակերտ, իսկ ավագում 5-ով պակաս:

Խնդիր 2

Արան 8 տարեկան էր, իսկ Աննայի տարիքը հավասար է՝ 150-ի 10 տոկոսին: Քանի տարեկան է Ալենը, եթե նրա տարիքը հավասար է Աննայի և Արայի տարիքի հարաբերությանը:

Խնդիր 3

Այգում կար 6 ծառ՝ բալենի, խնձորենի, տանձենի, նռնենի, թզենի և նարնջենի: Հաշվել յուրաքանչյուր ծառի վրայի պտուղների քանակը, եթե բալենունը հավասար է նռնենու և նարնջենու քանակի 15 տոկոսին, խնձորենին Հովհաննես Թումանյանի տարիքից 110-ով քիչ պտուղ ունի, տանձենին այնքան է, որքան ԱՄՆ-ի նահանգները, թզենին ունի 20 պտուղ, իսկ նռնենին և նարնջենին պտուղ չունեն:

Խնդիր 4

Ճամբարականները բարձրացան լեռը: Նրանցից յուրաքանչյուրը ուներ այնքան իր, որքան տարիքում, որ մահացել է Լեոնիդ Ենգիբարյանը: Ընդհանուր ինքան իր ունեին բոլոր ճամբարականները, եթե նրանք 25-ն էին:

Խնդիր 5

Կա 85 մետաղադրամ, որից 2-ը կեղծ է: Առնվազն քանի կշռումով կարելի է գտնել կեղծ մետաղադրամները: