Posted in Հանդիպումներ, Մայրենի, Պատմություն, Պատումներ

Հանդիպում Պարգև Բարսեղյանի հետ| 30.04.2021| Պատում

Այսօր մենք հանդիպում ունեցանք Աստվածաբան-կրոնագետ Պարգև Բարսեղյանի հետ։

January 21, 2020 – Մարիամ Մնացականյանի բլոգ

Նա մեզ պատմեց տարբեր ժամանակաշրջանի մարդկանց հավատալիքների, դիցաբանության, կրոնի և այլ բաների մասին։ Մենք իմացանք, որ մարդիկ իրենց երախտագիտությունը տարբեր բաներին հայտնելու համար պաշտել են նրանց, բայց երբ հայտնաբերել են ավելի օգտակար մարմիններ, սահմանափակվել են։ Օրինակ, երբ հին ժամանակներում մարդը զգում էր արևի ջերմությունը, հասկանում էր, որ այն շատ մեծ օգուտ է բերում՝ նա պաշտում էր արևին։ Բայց երբ մարդն իմացավ, որ արևը ընդհամենը ֆիզիկական մարմին է՝ սահմանափակվեց։ Սկսեց պաշտել ուրիշ բաների, տարբեր աստվածների, բնական երևույթների․․․

Պարոն Բարսեղյանը մեզ բացատրեց տոտեմիզմի իմաստը, ժամանակակից ֆանտաստիկ ֆիլմերի գաղտնիքները, որոնք մեծ կապ ունեն առասպելների հետ, հնդկական հավատալիքների մասին և այլն։

Մենք իմացանք գրիֆոնների, կենտավրոսների մասին։

Եվ վերջապես իմացանք մարդկության մշտական գլխավոր հարցը․ ՄԱՀԻՑ ՀԵՏՈ ԿՅԱՆՔ ԿԱ???

Այս հարցը ամենայն հավանականությամբ միշտ կմնա հարցականի տակ, քանի որ այն մարդը, ով մահանում է, նա այդ հարցի պատասխանը իմանալու դեպքում չի կարող հետ գալ և մեզ հայտնել այդ մասին։

Անցավ շաաատ հետաքրքիր․․․

https://hy.wikipedia.org/wiki/%D5%8F%D5%B8%D5%BF%D5%A5%D5%B4%D5%AB%D5%A6%D5%B4

ՊԱՐԳԵՎ ԲԱՐՍԵՂՅԱՆ՝

Կրթություն
1989 – 1994 թթ. ԵՊՀ բանասիրական ֆակուլտետ
1994 – 1997 թթ. ԵՊՀ բանասիրական ֆակուլտետ, «Կրոնի փիլիսոփայություն, կրոնի տեսություն և պատմություն» մասնագիտությամբ ասպիրանտուրա

Գիտական աստիճան
ԵՊՀ փիլիսոփայական գիտությունների թեկնածու

Աշխատանքային փորձ
1999 թ-ից մինչև այսօր ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի «Կրոնի պատմության և տեսության» ամբիոնի դասախոս, ասիստենտ, դոցենտ
2001 թ-ից մինչև այսօր «Հասարակական քարոզչություն» հասարակական կազմակերպության նախագահ

Կարդացվող դասընթացներ
Կրոնագիտություն, Դիցաբանություն, Արևելյան կրոններ

Գիտական հետաքրքրությունների շրջանակը
Կրոնների պատմություն, Արդի ավանդական կրոնական դենոմինացիաները, Կրոնի սոցիոլոգիա

Լեզուներ
Հայերեն, ռուսերեն, անգլերեն (թերի)

Պարգև Աշոտի Բարսեղյան

http://ysu.am/science/hy/Pargev-Barseghyan

Posted in Հանդիպումներ, Նախապատրաստական աշխատանքներ, Պատմություն

“Նախապատրաստական աշխատանք” Հանդիպում Պարգև Բարսեղյանի հետ

Հանդիպման շրջանակներում կատարվող նախապատրաստական թեմաներն ու աշխատանքները․

«Հայ հին վիպաշխարհ», Ս.Հարությունյան/ էջ 37-43/

«Վահագնի պաշտամունքը հայոց մեջ», Պարգև Բարսեղյան

Особенности культа солнца в древней Армении , Պարգև Բարսեղյան

Հայոց նախաքրիտոնեական հավատքը

Հին հունական աստվածները

“Տորք Անգեղյա”

Տորքը Հայկի թոռ Պասքամի որդին էր՝ մի տգեղ, բարձրահասակ, կոպտավուն կազմվածքով, տափակաքիթ, փոս ընկած աչքերով ու դժնահայաց մարդ, որին խիստ տգեղության համար Անգեղյա էին կոչում։

Հայոց Վաղարշակ թագավորը այս հզոր ու վիթխարահասակ Տորքին նշանակում է Հայոց աշխարհի արևմտյան մասի կուսակալ և նրա ցեղի անունն էլ կոչում է Անգեղ տուն։

Տորքը օժտված էր վիթխարի ուժով, և դրա շնորհիվ նա մի անգամ Պոնտոս ծովի ափին հանդիպում է թշնամու նավերի. հարձակվում է նավերի վրա, ուզում է խորտակել, բայց նավերն արագ հեռանում են ծովի խորքերը։ Տեսնելով, որ դրանց չի կարող հասնել, Տորքը ծովափին եղած լեռներից բլրաչափ ժայռեր է տոկում և նետում նավերի հետևից։

“ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆ
ՎԱՀԱԳՆԻ ՊԱՇՏԱՄՈՒՆՔԸ ՀԱՅՈՑ ՄԵՋ”

Հայոց հեթանոսական դիցարանի մասին մեզ
հասած սուղ տեղեկությունները վկայում են, որ
հայոց դիցարանի կարևոր աստվածություններից
մեկն արևի, կրակի, պատերազմի, քաջության և
հաղթանակի աստված Վահագնն էր: Նրա
պաշտամունքի արմատները հասնում են մինչև
հնդեվրոպական միասնականության շրջան։

Վահագնի անվան ստուգաբանության
վերաբերյալ արտահայտվել են տարբեր, երբեմն
իրարամերժ կարծիքներ: Մասնավորապես կա
այն կարծիքը, որ անունը բաղկացած է «…
սանսկրիտ. Վահ արմատից։

Ս. Հարությունյանը առավել
հավանական է համարում այն, որ «անունը
թեպետ հանգում է իրանական Վրթրագնա
(«հաղթանակ, հարձակման խափանում»),
Վար(հ)(ր)ագն անվանաձևին, սակայն բուն
պաշտամունքով մինչև հնդեվրոպական
հնություններն հասնող խոր արմատներ ունի հայ
կրոնադիցաբանական ավանդության մեջ»։

Այսպիսով կարող ենք փաստել, որ Վահագնն
ունեցել է զարգացած պաշտամունք: Չնայած որ
նմանատիպ խորհրդանշաններ առկա են նաև
հնդիրանական դիցարանում (Վերեթրագնա),
այնուամենայնիվ կարծում ենք, որ դրանք կարող
են փաստել միայն Վահագնի պաշտամունքի
ընդհանուր հնդեվրոպական ծագումը: Այդ
տեսանկյունից անընդունելի պետք է համարել Հ.
Գելցերի հակասական այն կարծիքը, թե
«Իրանեան ծագումն ունի նոյնպես Վահագն, որ
թերևս Հայոց ամենէն ավելի բնիկ ազգային եւ
ժողովրդական չաստուածն է»։

Լ. Շահինյանը ևս Վահագնին համարում է
իրական պատմական անձ, հայոց թագավոր, ով
հետո է միայն աստվածացել հայերի համար։

Ընդհանրացնելով այդ ամենը՝ կարող ենք
փաստել, որ Վահագնի պաշտամունքն իր մեջ
խտացրել է հնդեվրոպական դիցաբանական
վիշապամարտ հերոսներին հատուկ սիմվոլներ
և, քանի որ նա հանդես է գալիս նաև իբրև
կուլտուրական հերոս, ակնհայտ է դառնում, որ
նրա պաշտամունքը բազմաշերտ է և
դիցաբանական երկարատև զարգացում ապրած.
սկզբում արևի աստվածություն, հետո ամպրոպի
և կայծակի, այնուհետև դիցաբանական նախնի և,
ի վերջո, քաջության, ռազմի և հաղթանակի
աստված:

“Հայոց նախաքրիստոնեական հավատքը”

Խալդի Աստծո գլխավոր տաճար, որը շատ նման է Գառնու տաճարին։

“Հին Հունական Աստվածները”

https://hy.wikipedia.org/wiki/%D4%BF%D5%A1%D5%BF%D5%A5%D5%A3%D5%B8%D6%80%D5%AB%D5%A1:%D5%80%D5%AB%D5%B6_%D5%B0%D5%B8%D6%82%D5%B6%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%A1%D5%BD%D5%BF%D5%BE%D5%A1%D5%AE%D5%B6%D5%A5%D6%80

Posted in Հանդիպումներ, Մայրենի, Պատմություն

«Հանդիպում մարդաբան Հասմիկ Սիմոնյանի հետ»

Այսօր (16.03.2021) մենք մեր մայրենիի դասին (ընկեր Տաթևի և ընկեր Ստելլայի նախաձեռնությամբ) հանդիպեցինք հնամարդաբան Հասմիկ Սիմոնյանի հետ: Նա մեզ պատմեց, թե ինչումն է կայանում իր աշխատանքն ու մասնագիտությունը: Նա մեզ նաև ասաց, որ մասնակցում է տարբեր պեղումների և դամբարաններից իր գործընկերների հետ միասին հանում է հին մարդկանց կմախքներ և իրեր: Ասաց, թե ինչպես են տարբերում կին և տղամարդ կմախքները, թե ինչպես են իմանում նրանք քանի տարեկանում են մահացել և այլն: Նաև Հասմիկ Սիմոնյանը մեզ ցույց տվեց կմախքների գլուխներ, տարբեր ոսկորներ և մենք միասին հավաքեցինք ողնաշար: Մի խոսքով անցավ շատ հետաքրքիր…