Posted in Բնագիտություն

Տնային աշխատանք 14.05.2021-18.05.2021

Հարցեր

Նյութերի եւ էներգիայի փոխանակություն

  1. Բնութագրե՛ք «նյութափոխանակություն» հասկացությունը։

Ապրելու համար օրգանիզմները շրջակա միջավայրից պետք է ստանան անհրաժեշտ սննդանյութեր: Բույսերը շրջակա միջավայրից ստանում են ջուր, ածխաթթու գազ, հանքային աղեր, թթվածին: Կենդանիները ստանում են սպիտակուցներ, ճարպեր ածխաջրեր, ջուր, հանքային նյութեր, թթվածին: Առանց դրանց հնարավոր չէ ցանկացած օրգանիզմի աճն ու բջիջների նորոգումը: Օրգանիզմ մուտք գործած նյութերը վերամշակվում և վերափոխվում են: Բուսական օրգանիզմներում լույսի տակ ջրից և ածխաթթու գազից ֆոտոսինթեզի արդյունքում առաջանում են բարդ օրգանական նյութեր` շաքարներ, որոնք հետագայում վերափոխվում են օսլայի, թաղանթանյութի, ճարպերի, սպիտակուցների և օրգանիզմի համար անհրաժեշտ այլ նյութերի: Դրանք ծախսվում են նոր բջիջների առաջացման համար, օգտագործվում են շնչառության գործընթացում կամ պաշարվում են պտուղներում և սերմերում:

2. Ի՞նչ մասերից է կազմված նյութերի փոխանակությունը:

Օրգանիզմ մուտք գործած նյութերը վերամշակվում և վերափոխվում են:

3. Թվե՛ք այն նյութերը, որոնք բույսերը կլանում են շրջակա միջավայրից:

Բուսական օրգանիզմներում լույսի տակ ջրից և ածխաթթու գազից ֆոտոսինթեզի արդյունքում առաջանում են բարդ օրգանական նյութեր` շաքարներ, որոնք հետագայում վերափոխվում են օսլայի, թաղանթանյութի, ճարպերի, սպիտակուցների և օրգանիզմի համար անհրաժեշտ այլ նյութերի: Դրանք ծախսվում են նոր բջիջների առաջացման համար, օգտագործվում են շնչառության գործընթացում կամ պաշարվում են պտուղներում և սերմերում:

4. Ո՞ր կենդանիներն են սառնարյուն:

Նյութափոխանակության ինտենսիվությունը տար բեր օրգանիզմներում տարբեր է: Օրինակ` ձկների արյունատար համակարգով հոսում է թթվածնով աղ քատ արյուն, որի հետևանքով նյութափոխանակության ռեակցիաները դանդաղ են ընթանում, և քիչ էներգիա է անջատվում: Այն չի կարողանում ապահովել ձկան մարմնի կայուն ջերմաստիճանը, որի պատճառով այն կախված է շրջակա միջավայրի ջերմաստիճանից: Այսպիսի կենդանիներին անվանում են սառնարյուն կենդանիներ: Սառնարյուն են նաև երկկենցաղները և սողունները: Իսկ տաքարյունությունը հնարավորություն է տվել թռչուններին և կաթնասուններին հեշտությամբ հարմարվելու բնակության ամենատարբեր պայմաններին:

Posted in Բնագիտություն

Տնային աշխատանք 14.05.2021-18.05.2021

1. Ինչպե՞ս կարելի է որոշել` շարժվո՞ւմ է մարմինը, թե՞ ոչ:

Բնության մեջ միշտ կատարվում են տարբեր տեղափոխություններ։ Օրինակ՝ փողոցներում շարժվում են մարդիկ և մեքենաները, երկնքում շարժվում են ամպերը, թռչում են ինքնաթիռները, թռչունները, ջրում լողում են ձկները։ Այսինքն՝ այդ բոլոր մարմինները մի տեղից մյուս տեղ են տեղափոխվում։

2. Ի՞նչն են անվանում մեխանիկական շարժում:

Բոլոր մարմինների տեղից տեղ տեղափոխվելը դա մեխանիկական շարժում է։
Մեխանիկական շարժումը որոշակի ժամանակահատվածում մարմնի դիրքի փոփոխությունն է մյուս մարմինների նկատմամբ։

3. Ներկայացրե՛ք ձեր շրջապատում հանդիպող հալման եւ պնդացման երեւույթների օրինակներ:

Գարնանը տեղի է ունենում ձնհալ, որը արտահայտվում է հալում երևթմամբ։

Նաև կարող է տեղի ունենալ պնդացման երևույթ, որը կարտահայտվի մեղրի պնդացմամբ՝ ցուրտ եղանակին։

4. Ո՞ր երեւույթն է կոչվում եռում: Ինչո՞վ է եռումը տարբերվում գոլորշացումից:

Գոլորշացումը շոգեգոյացում է, որը տեղի է ունենում հեղուկի ազատ մակերևույթից: Ի տարբերություն գոլորշացման, որը տեղի է ուենում հեղուկի ցանկացած ջերմաստիճանում, շոգեգոյացման մյուս տեսակը՝ եռումը, հնարավոր է միայն միանգամայն որոշակի (տվյալ ճնշման դեպքում) ջերմաստիճանի՝ եռման ջերմաստիճանի դեպքում:

5. Փորձե՛ք սենյակային որեւէ բույսի, օրինակ` ֆիկուսի կամ ալոեի,ձկան, մողեսի արտաքին տեսքով նկարագրել դրանց ապրելու բնական միջավայրերը:

Բնությունը մշտապես շարժվում է և զարգանում։Բույսեր, կենդանի օրգանիզմների  կենսագործունեությունն անհնար է առանց ջրի,օդի:
Օրինակ ալոեն աճում է և այգիներում և սենյակային պայմաններում։Այս բույսերի կյանքը սկսվում է սերմի ծլումից։ Սննդարար նյութեր, ջուր և հանքային աղեր արմատներով վերցնում են հողից և ցողունով հասնում են տերևներին։
Մողեսը ցամաքային կյանք է վարում, կան ծառաբնակ է լինում, կան նաև հողում և ավազում ապրողներ։Սնվում են միջատներով և այլ անողնաշարավորներով,նաև բույսերով։
Ձկներն պրում են ջրում՝ ծովերում, օվկիանոսներում, գետերում և լճերում։Նրանք ունեն թեփուկներ, շնչում են ոչ թե թոքերով այլ խռիկներով։ Ձկների մեծ մասը գիշատիչներ են, սնվում են որդերով, միջատներով, միջատների թրթուրներով, մանր խեցգետիններով, փոքր ձկնիկներով և ջրային բույսերով։