Posted in Մայրենի, Նախագիծ, Ամառային ճամբար

Սցենարի ստեղծում|||videoart

Համո Սահյան

ՈԻՐ ՈՐ ՆԱՅՈԻՄ ԵՄ

Ուր որ նայում եմ, քարե բարձունք է,
Քարե արցունք է, քարե ժպիտ,
Քարե սարսուռ, է ու քարե սունկ է,
Քարե ծաղկունքի քնքշանք է բիրտ։

Քարերի վրա քարե վագրեր են,
Ուր-որ է պիտի պատռեն իրար։
Քարե երգեր են, քարե վանքեր են,
Քարե հավքեր են քիվերն ի վար։

Քարե մրրիկ է ու քարե բուք է,
Քարե բողոք է ու քարե բերդ,
Քարե շեփոր է, քարե թմբուկ է,
Քարե թափոր է, քարերի երթ…

Քարե ընդվզում, քարե տանջանք է,
Քարե ավար է, առևանգում…
Քարե զարմանք է ու զարհուրանք է,
Քարե թռիչք է, քարե անկում։

Քարե ամպրոպ է ու ծիածան է,
Քարե լծկան է ու քարե մաճ.
Քարե մագաղաթ, քարե մատյան է,
Քարե խորհուրդ է ու քարե խաչ։

Մեր բաժին աստված, քո սիրտն էլ քար էր,
Որ մեզ քարերը տվիր նվեր,
Բայց քո կյանքը կարճ, մերը երկար էր,
Ու երկարում է քարերն ի վեր։

Սցենար՝

Քարե բարձունքը կնկարվի բ4-ի տարածքում, իսկ ժպիտը՝ իմ ժպիտը։ Քարե սարսուռը կլինի իբրև ինչ- որ մեկը մրսում է, իսկ ծաղկունքն ու սունկը կ/հ-ի այգում կլինեն։ Երկրորդ սյունյակի համար կնկարվի եկեղեցի և թռչուն։ Երրորդի համար կնկարվի կ/հ-ի թմբուկը, Քաղենիի ամրոցը և այլն։ Չորրորդ տան մեջ պետք է նկարվի ինքնաթիռի կամ թռչնի թռիչք, որը կասոցացվի սավառնման հետ։ Ամպրոպը և ծիածանը կնկարվեն դուրսը, մագաղաթն ու քարե մատյանը՝ Մատենադարանում կամ գրադարանում, իսկ խաչը՝ եկեղեցու գլխին։ Հինգերրորդ տան մեջ կլինեն իմ ոտքերը՝ գետնին քայլելիս։

Տեսանյութ՝

Posted in Մայրենի, Նախագիծ

Նախագծային շաբաթ. մայիսի 24-28

Վերջին կետ՝ առաջարկել ճամբարային նախագիծ:

Ամառային ճամբարի իմ առաջարկած նախագիծը․

Ամառային ճամբարի շրջանակներում առաջարկում եմ մի նախագիծ, որը կկոչվի <<Մեկ գիրք՝ մեկ օրում>>։ Այդ նախագիծը պայմանավորված կլինի նրանով, որ սովորողներն իրենց տրված գիրքը կփորձեն կարդալ մեկ օրում, իսկ հաջորդ օրը կբերեն և կներկայացնեն այն։ Նրանք կկարողանան նաև պատրաստել տեսանյութեր իրենց գրքի բովանդակության վերաբերյալ և գրել պատումներ իրենց բլոգներում։

Սա շատ լավ փորձ կլինի՝ գիրք չսիրողներին սովորեցնել ընթերցել։

10 լավագույն գրքերը, որոնք անպայման պետք է կարդալ

Posted in Մայրենի

Տնային աշխատանք 21.05.2021-24.05.2021

Կարդա՛ Մաթևոսյանի ,,Կանաչ դաշտը,, պատմվածքը:

1. Առանձնացրո՛ւ անհասականալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ:

ռունգ-քթանցք, (փոխաբերական)-պռունկ, շրթունք

2.  Դուրս գրի՛ր ձիուն, հովտին, կաղնուն , գայլին, կայծակին, ժայռ ամենից դիպուկ նկարագրող հատվածները:

Քուռակը աստղազարդ էր, այսինքն՝ ծածկված էր եղյամի հատիկների նման աստղիկներով: Ոտքերը բարակ ու երկար էին, ետևի աջ ոտքի սրունքը սպիտակ էր, ինքը կարծես եղյամոտ էր, ետևի աջ ոտքը՝ ձյունոտ: Վիզը բարակ ու երկար էր, գլուխը փոքր էր, ճակատին կլորիկ սպիտակ կար, աստղածաղկի նման:

Ժայռը կարծր էր, կայծակը հազիվ թե կարողացավ գորշ այդ ժայռից պոկել քարի մի երկու փշուր: Ժայռի տակ կանաչ գետինը այդ հովտում ճայթող բոլոր կայծակների գերեզմանոցն էր. գարունների և ամառների բոլոր կայծակները թաղվում էին ժայռի տակ, և մոտիկ կաղնին միշտ, ամեն ճայթյունի վախից սրսփում և, իր մտքում, կաղնիորեն շնորհակալ էր լինում ժայռին այն բանի համար, որ նա՝ ժայռը, հովիտ նետվող բոլոր կայծակները ձգում թաղում է իր տակ և կաղնուն փրկում խանձվելուց:

Ամեն ինչ առաջվա պես էր, կաղնին կեցած էր հանդարտ, ժայռը նիրհում էր, քուռակը թռչկոտում էր մասրենու մոտ: Կաղնին նայում էր, և կաղնու համար ամեն ինչ լավ էր, որովհետև կայծակ չէր լինելու և ջերմ արև էր:

Կայծակը չոր ճայթյունով բախվեց ժայռին, մի կողմ շպրտվեց և թաղվեց կանաչ գետնի մեջ: Քիչ առաջ, երբ կայծակը պտտվում էր հովտի և բլուրների վրա և մտածում էր ճայթել, բայց դեռ չէր ճայթել, քուռակի մայրը մեղմ խրխինջով կանչեց քուռակին. քուռակի մայրը գիտեր, որ կայծակը ճայթելու է, ճայթյունը վախեցնում է քուռակին, իսկ քուռակը կարծեց մայրն իրեն կանչում է կուրծք տալու և ականջ դրեց ինքը իրեն, ականջները շարժեց և ունկնդրել սկսեց ինքը իրեն, թե ինքն արդյո՞ք ուզում է կուրծք ուտել, և այնքան էլ չէր ուզում ուտել, ուզում էր խոտերից ու ծաղիկներից հոտ քաշել և մեկիկ-մեկիկ ճանաչել խոտերը, և հենց այդ ժամանակ ճայթեց կայծակը

3.  Ձի-գայլ  հակադրության մեջ ո՞ւմ կողմն է հեղինակի համակրանքը: Պատասխանդ պատճառաբանի՛ր:

Հեղինակը պառավ ձիու կողմից էր, քանի որ նա անմեղ էր։ Իսկ գայլն ուզում էր հափշտակել քուռակին, սակայն դա նրա մոտ չստացվեց։

Posted in Մայրենի

Ամերիկացի ժամանակակից մանկագիրներ

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄԱՆԿԱԳԻՐՆԵՐ

Քեյթ ԴիԿամիլյո

Կատրինա Էլիզաբեթ Դի Կամիլյոն (ծնվ. 1964 թ. Մարտի 25) մանկական գեղարվեստական գրքի ամերիկացի գրող է ՝ ընթերցանության բոլոր մակարդակների համար, սովորաբար նկարագրում է կենդանիներ: Նա մեկն է այն վեց մարդկանցից, ովքեր նվաճել են երկու Newbery մեդալ ՝ ճանաչվելով իր «Հեքիաթը Despereaux» (2003) և Flora & Ulysses (2013) վեպերով: Երիտասարդ երեխաների համար նրա ամենահայտնի գրքերը Mercy Watson շարքերն են, որոնց նկարազարդումը կատարել է Քրիս Վան Դուսենը: Դի Կամիլյոն ապրում է Մինեսոտի նահանգում, Մինեսոտայում:

One of works—-> Աշխատանքներից մեկը․

The Tiger Rising

The Tiger Rising.jpg

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ——>

Ռոբ Հորթոնը 12 տարեկան է և իր հայրիկի հետ ապրում է Ֆլորիդայի մոնելում, որը կոչվում է Կենտուկի աստղ: Նրա հայրը (Ռոբերտ անունով) և Ռոբը վերջերս տեղափոխվել են Լիսթեր, Ֆլորիդա, Ռոբի մոր ՝ Քերոլայնի մահից հետո: Ռոբը լուռ է և հաճախ բռնության է ենթարկվում դպրոցում: Ամեն ինչ սկսում է փոխվել, երբ Ռոբը անտառում տեսնում է վագրին (փակված է վանդակում): Դրանից հետո նա հանդիպում է Սիստին Բեյլի անունով մի աղջկա, որը վերջերս է տեղափոխվել մոտակայք: Ռոբը Սիքստինին ցույց է տալիս վագրին: Ռոբը, որը սովորաբար իր զգացմունքները փակ է պահում, սկսում է ակամայից հուզականորեն բացվել Սիստինայի առաջ: Չնայած Սիքստինը պնդում է, որ վագրը բաց թողնի, Ռոբը զգուշանում է, թե ինչ կլինի նրա հետ, եթե դա անի: Ռոբը վերջապես զիջում և ազատում է վագրին ՝ թույլ տալով, որ այն վազի անտառներ: Այնուամենայնիվ, ընդամենը մի քանի րոպե անց Ռոբի հայրը գնդակահարում է վագրին: Վագրի հուղարկավորության ժամանակ Սիքստինն արտասանում է Ուիլյամ Բլեյքի «Տայգերը»-ի մի մասը: Ռոբն ու նրա հայրը բախվում են Ռոբի մոր հետ՝ կապված իրենց չլուծված ապրումների հետ, և Ռոբը սկսում է անհամբեր սպասել Սիստինայի հետ դպրոց գնալուն:

Posted in Մայրենի

Տնային աշխատանք 18.05.2021-19.05.2021թ․

Կարդա՛ Դ. Բիսեթի  ,,Աշխարհը շուռ է եկել,, հեքիաթը:

  • Ինչու է հենց ծույլերի երազներում աշխարհը շուռ գալիս:

Ծույլերը չեն ուզում աշխատել և նրանց համար ավելի հեշտ է, որ աշխարհը շրջվի և իրենց փոխարեն ուրիշները աշխատեն։ Եվ ինչպես ասված էր պատմվածքում՝ ծույլերը չեն նկատում, թե ինչ են անում, քանի որ նրանք անընդհատ քնելու ցանկություն ունեն և այդ պատճառով էլ չեն զգում, թե ինչպես են թեքվում։

  • Պատմիր, թե ինչ պատահեց, երբ դու հայտնվեցիր շուռ եկած աշխարհում։

Եթե ես լինեի շուռ եկած աշխարհում՝ ես հաճույք չէի ստանա մարդկանց օգնությունից, դպրոց հաճախելուց, բակում խաղալուց, ընտանիքով ինտելեկտուալ խաղեր խաղալուց կամ ինչ-որ արկածային ֆիլմ դիտելուց և հետաքրքիր գիրք կարդալուց։ Ես մի անգամ կարդում էի Կոռնեյ Չուկովսկու «Путаница» (ռուսերեն տարբերակ) «Խառնաշփոթ» (հայերեն տարբերակ) պատմվածքը, և ես հասկացա, որ այնտեղ նույնպես աշխարհը շրջվել է։

https://grapaharan.org/%D4%B1%D6%80%D6%84%D5%A1%D5%B5%D5%A1%D5%A6%D5%B6_%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B6%D5%B8%D5%BE_%D6%83%D5%B8%D6%84%D6%80%D5%AB%D5%AF_%D5%BA%D5%AB%D5%B6%D5%A3%D5%BE%D5%AB%D5%B6%D5%A8