Posted in Մաթեմատիկա, Մաթեմատիկա բանավոր

Ստուգատեսային շաբաթ

  1. Քանի՞ աշխատանք է կատարված և տեղադրված բլոգի Մաթեմատիկա առանց բանաձևերի/Մաթեմատիկա և երևակայություն բաժնում։

Ունեմ 20 նյութ փետրվարից սկսած մինչև հիմա։ Ինչու փետրվարից՝ քանի որ այդ ամսին եմ տեղափոխվել այս դպրոց։

  1. Ո՞ր նախագծերին ես մասնակցել․ թվարկել անվանումներով։
  1. Ֆինանսական կրթություն
  2. Ձոն ստուգատես
  3. Ֆլեշմոբային փնջեր

Այսքանն են, քանի որ փետրվար ամսից սկսած եմ աշխատել․․․

  1. Տեղադրիր առարկայի շրջանակներում կատարածդ աշխատանքների/ նախագծերի հղւմները։

Այլ նյութեր՝

https://marihayrapetyan.wordpress.com/category/%d5%b4%d5%a1%d5%a9%d5%a5%d5%b4%d5%a1%d5%bf%d5%ab%d5%af%d5%a1-%d5%a2%d5%a1%d5%b6%d5%a1%d5%be%d5%b8%d6%80/

  1. Ո՞ր նախագծերին չես մասնակցել, որո՞նք են բացթողումներդ։

Բացթողում չունեմ։

  1. Ի՞նչ ժամկետում ես պատկերացնում և պատրաստվում կատարել բաց թողնված աշխատանքները, լրացնել բաց թողնված նախագծերը։

Բաց թողած նյութ չունեմ։ Հետևաբար՝ կաշխատեմ նախատեսված նախագծերին համընթաց։

  1. Ի՞նչ մաթեմատիկական թեմայով ես ցանկանում տեսնել հաջորդ նախագիծը։

Կուզեի մի նախագիծ, որը ամառային խնդիրներին նվիրված կլիներ։

  1. Ինչպիսի՞ն կլինի քո մասնակցությունը հաջորդ նախագծին։

Ինչպիսին, որ եղավ նախագիծը, հենց այդպիսին էլ կլինի իմ մասնակցությունը։ Ես կանեմ այն, ինչ կպահանջվի նախագծից։

  1. Ինչպե՞ս կգնահատես առարկայի շրջանակներում մինչ այժմ կատարածդ աշխատանքը։

9 կամ 10 քանի որ ես ամեն ինչ արել եմ պարտաճանաչ կերպով։

Posted in Մաթեմատիկա բանավոր

«Ֆինանսական կրթություն»

.Կենսաբանական/ֆիզիոլոգիական պահանջ- մունքներ, որոնք պետք է բավարարված լինեն մյուս պահանջմունքներից առաջ։ Սրանք կենսա- կան կարեւորություն ունեցող պահանջմունքներ են։ Դրանց մեջ մտնում են սնունդը, ջուրը, ինչպես նաեւ քունը։

➡️Քնել, կարողանալ մաքուր օդ շնչել, լինել առողջ, ունենալ առողջության ապահովագրություն, ունենալ հաջողություններ սպորտում, ամուսնացած լինել, տաք ուտեստ ուտել, ունենալ բաճկոն:

Ապահովության եւ անվտանգության պահանջ- մունքներ, որոնք ուղղված են ապագային: Այստեղ կարեւորվում է այն, որ առաջին խմբում նշված պահանջմունքներն իրագործելի լինեն ներկայում, ինչպես նաեւ ապագայում: Դրանք ներառում են օրենքներն ու կանոնները, ինչպես նաեւ կենսաթո- շակային ապահովումը:

➡️Ունենալ ABS համակարգով ավտոմեքենա,
հեծանիվը թողնել առանց կողպելու,
ուշ ժամի երթեւեկել միայնակ, ունենալ առողջության ապահովագրություն:

Սոցիալական պատկանելիության պահանջ- մունքներ: Ցանկացած անձ ցանկանում է լինել հասարակության որեւէ օղակի անդամ։ Ընկերներ ու շփում, ինչպես նաեւ ընտանիք ունենալու ցան- կությունը այս մակարդակին ամենաբնորոշ պա- հանջմունքներն են։

➡️Ստանալ աշխատավարձ, նկարել նկար, ունենալ ընկերներ:


.Հարգանքի եւ ինքնահարգանքի պահանջ- մունքներ, որոնք ուղղված են անձի ճանաչմանն ու ինքնահաստատմանը։ Ցանկացած մարդ ցանկա- նում է հասնել որեւէ բանի կամ գովեստի արժա- նանալ իր արածի համար։

➡️Գովեստի արժանանալ ուսուցչի կողմից, լինել սիրված, ապրել բնակարանում:

.Ինքնաարտահայտման եւ ինքնաիրացման պա- հանջմունքներ: Ցանկացած անձ ունի իր կյանքն ըստ իր պատկերացումների կառուցելու ցանկու- թյուն:

➡️Նավարկել աշխարհի շուրջը, ցանկացած պահի կարողանալ որևէ բան խմել, լինել հարուստ:

Posted in Մաթեմատիկա բանավոր

Պահանջմունքներ և կարիք

  1. Նշվածներից ինձ համար ամենակարևորները․՝

Լինել առողջ

Մաքուր օդ շնչել

Քնել

Ունենալ ընկերներ

Լինել սիրված

Գովեստի արժանանալ ուսուցչի կողմից

Լինել սիրված

Նկարել նկար

Ստանալ աշխատավարձ

Լինել ամուսնացած

2. Ավելացնում եմ ևս հինգ ինձ համար կարևոր կետ․՝

Ապրել ընտանիքի և բարեկամների շրջապատման մեջ


Ուտել

Ռոլիկ քշել

Գեղեցիկ լինել

Խելացի լինել

Posted in Մաթեմատիկա բանավոր

“Մաթեմատիկական խնդիրներ” {Ֆինանսական կրթություն}

  1. Երեք գործարարներ ստեղծեցին առևտրային ընկերություն: 1-ինը կատարեց 150 000 դրամ ներդրում, 2-րդը՝ 100 000 դրամ և 3-րդը՝ 125000 դրամ: Առևտուրը կատարելուց հետո նրանք ստացան 105000 դրամ ընդհանուր եկամուտ: Որքա՞ն կլինի յուրաքանչյուր գործարարի բաժին եկամուտը:

Լուծում

  1. 150000+100000+125000=375000
  2. 375000=100%
  3. 150000=x%
  4. x=150000×100/375000=40%
  5. 375000=100%
  6. 100000=x%
  7. x=100000×100/375000=80/3%
  8. 125000×100/375000=500/11%
  9. 105000×40/100=42000(առաջին գործարար)
  10. 105000×80/3/100=28000(երկրորդ գործարար)
  11. 105000-42000-28000=35000(Երրորդ գործարար)
  12. Խանութում ապրանքի գինը նախ իջեցրին 10%-ով, իսկ հետո նոր գինը
    բարձրացրին 10%-ով: Արդյունքում թանկացա՞վ, թե՞ էժանացավ ապրանքը:
    Դիտարկեք նաև հակառակ դեպքը, երբ սկզբում գինը բարձրացնում են,
    հետո` իջեցնում: Ստացված արդյունքների հիման վրա եզրակացություններ արեք:

Լուծում

Ենթադրենք՝ ապրանքը եղել է 1000 դրամ․

  1. 1000×10/100=100
  2. 100+10=110
  3. 110×10/100=11
  4. 11-10=1

Պատ՝․ Գինը՝ մեկ դրամով իջնում է։

2. Արթուրն իր խնայած 3 միլիոն դրամը որպես ավանդ մեկ տարի ժամկետով ներդրեց բանկում՝ 14% տոկոսադրույքով: Տարին լրանալուց հետո, որքա՞ն գումար նա կստանա, եթե հայտնի է, որ ավելացված գումարի 10%-ը գանձվում է որպես եկամտահարկ:

Լուծում

  1. 3000000×14/100=420000
  2. 420000+14=420014
  3. 420014×10/100=420014/10
  4. 420014/10-10=420004/10

Պատ․՝ Արթուրը մեկ տարի անց կստանա իր գումարի 420004/10 մասը։

Posted in Մաթեմատիկա բանավոր

“Ֆինանսական կրթության վերաբերյալ խնդիրներ”

Խնդիրներ

  1. Երեք գործարարներ ստեղծեցին առևտրային ընկերություն: 1-ինը կատարեց 150 000 դրամ ներդրում, 2-րդը՝ 100 000 դրամ և 3-րդը՝ 125000 դրամ: Առևտուրը կատարելուց հետո նրանք ստացան 105000 դրամ ընդհանուր եկամուտ: Որքա՞ն կլինի յուրաքանչյուր գործարարի բաժին եկամուտը:

Լուծում

  1. 150000+100000+125000=375000
  2. 375000=100%
  3. 150000=x%
  4. x=150000×100/375000=40%
  5. 375000=100%
  6. 100000=x%
  7. x=100000×100/375000=80/3%
  8. 125000×100/375000=500/11%
  9. 105000×40/100=42000(առաջին գործարար)
  10. 105000×80/3/100=28000(երկրորդ գործարար)
  11. 105000-42000-28000=35000(Երրորդ գործարար)

Posted in Մաթեմատիկա բանավոր

“Ֆինանսական կրթություն”

https://hasmikisrayelyan.home.blog/2021/04/06/%d6%86%d5%ab%d5%b6%d5%a1%d5%b6%d5%bd%d5%a1%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%af%d6%80%d5%a9%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6/

ԽՄԲԵՐՈՎ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՆՔ «ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ 10 ՊԱՏՎԻՐԱՆՆԵՐԸ»

  • 1.Մենք բոլորս առնչվում ենք ֆինանսական աշխարհի հետ, ուրեմն լինենք նաև ֆինանսապե՛ս առողջ:
  • 2.Փողը նպատակ չէ, պետք չէ փողը ֆետիշացնել: Փողը գործիք է, որի դերը, սակայն, չպետք է թերագնահատել:
  • 3.Ֆինանսական որոշումներում չկան բացարձակ ճշմարտություններ, ամեն ինչ կախված է անձից և իրավիճակից:
  • 4.Ֆինանսական աշխարհն ամեն օր զարգանում է, և կարևոր է շարունակաբար թարմացնել գիտելիքը, ծանոթանալ նոր գործիքներին, իրավիճակներին:
  • 5.Դպրոցում ֆինանսական կրթությունը ներառված է 2-րդից 11-րդ դասարաններում: Այդուհանդերձ այն պետք է ունենա շարունակական բնույթ ողջ կյանքի ընթացքում:
  • 6.«Ես և շրջակա աշխարհը», «Մաթեմատիկա», «Հանրահաշիվ», «Հասարակագիտություն». այս առարկաները ֆինանսական կրթության առումով փոխլրացնում են միմյանց և ապահովում գիտելիքի սիներգիկ զարգացում: Այդ պատճառով էական է առարկայական ուսուցիչների համագործակցությունը:
  • 7.Ֆինանսները սիրում են ուսուցման ակտիվ և աշակերտակենտրոն մեթոդներ. խաղեր, խմբային, նախագծային և հետազոտական աշխատանքներ:
  • 8.Ֆինանսական կրթությունն օգտակար է ոչ միայն սովորողների համար, այլ նաև նրանց ընտանիքների և հենց Ձեզ համար:
  • 9.Ինտեգրում նշանակում է հավասարություն առարկայական և ֆինանսական կրթական նպատակների միջև
  • 10.Ֆինանսական գիտելիքը և հմտությունները պետք է փոխանցել կաթիլ-կաթիլ՝ պարզից անցնելով բարդին: Պետք է տրամադրել սովորողի տարիքին համապատասխան տեղեկատվություն:

ԱՌԱՆՁՆԱՑՆՈՒՄ ԵՄ ԻՆՁ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԿԱՐԵՒՈՐ ԵՐԿՈՒ ԿԵՏԸ՝

  1. Փողը նպատակ չէ, պետք չէ փողը ֆետիշացնել: Փողը գործիք է, որի դերը, սակայն, չպետք է թերագնահատել:
  2. Ֆինանսական աշխարհն ամեն օր զարգանում է, և կարևոր է շարունակաբար թարմացնել գիտելիքը, ծանոթանալ նոր գործիքներին, իրավիճակներին:

Փողը բարիք ստեղծելու միջոց է, բայց չպետք է այն ֆետիշացնել։ Փողը ապահովում է մարդու կյանքը, լուծում է շատ հարցեր, բայց այդ ամենը չի նշանակում, որ պետք է ընկնես դրա հետևից, մոռանաս ամեն ինչ և դառնաս փողի չտեսնված գերին․․․

Posted in Մաթեմատիկա բանավոր

“Տրամաբանությունը զարգացնող խնդիրներ”

https://hasmikisrayelyan.home.blog/2021/03/28/%d5%bf%d6%80%d5%a1%d5%b4%d5%a1%d5%a2%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%a8-%d5%a6%d5%a1%d6%80%d5%a3%d5%a1%d6%81%d5%b6%d5%b8%d5%b2-%d5%ad%d5%b6%d5%a4%d5%ab%d6%80%d5%b6%d5%a5%d6%80/

Պարկում կա 3 կարմիր և 3 սև գնդակ: Առնվազն քանի՞ գնդակ պետք է
հանենք պարկից, որպեսզի ունենանք տարբեր գույնի գնդակներ:

Մենք կարող ենք հանել չորս գնդակ (երկու կարմիր և երկու սև), և կմնա մեկ կարմիր, մեկ սև գնդակ։


Տատիկն իր բոլոր թոռնիկների համար գուլպաներ գործեց: Յուրաքանչյուր գուլպայի վրա նա գրեց մեկ տառ: Քանի՞ թոռնիկ ունի տատիկը, եթե նա գրեց ընդամենը 16 տառ:

Եթե տատիկը գրել է տասնվեց տառ, ուրեմն նա ունի տասնվեց թոռնիկ քանի որ ամեն մի գուլպայի վրա ամենայն հավանականությամբ նա գրած կլինի թոռան անվան առաջին տառը։


Լճում աճում են թրաշուշաններ: Հայտնի է, որ մեկ օր անցնելուց հետո
շուշանների թիվը կրկնապատկվում է, և արդեն 40-րդ օրվա վերջում
լճակն ամբողջովին ծածկված էր շուշաններով: Ասեք, թե ո՞ր օրվա
վերջում էր, որ լճակի ուղիղ կեսն էր ծածկված շուշաններով:

Երեսունիններորդ օրվա վերջում։


Ես խմեցի բաժակով լիքը լցված սուրճի կեսը և այն լրացրի կաթով: Հետո
խմեցի ստացված խառնորդի 1/3 մասը և փոխարենը կաթ լցրեցի:
Այնուհետև ես խմեցի բաժակի պարունակության 1/6
մասը և փոխարենը լցրեցի կաթ: Վերջապես, ես խմեցի ամբողջ բաժակը: Ի՞նչը ես շատ
խմեցի ՝ սու՞րճ, թե՞ կաթ:

Հավասար, քանի որ սուրճը եղել է բաժակի կեսը, իսկ կաթը 1/2 մասը, որը նույնպես կարելի է համարել կես։


ՈՒնենք մետաղադրամներով 100 կույտ, յուրաքանչյուրում 100 մետաղադրամ: Կույտերից մեկում եղած մետաղադրամները կեղծ են, որոնք մեկ
գրամով թեթև են իսկական մետաղադրամներից: Իսկական մետաղադրամը կշռում է 10 գրամ: Էլեկտրոնային մեծ կշեռքի մեկ կշռումով ինչպե՞ս
հայտնաբերել կեղծ մետաղադրամով կույտը:

Պատկերացնենք, որ ունենք հարյուր կույտ յուրաքանչյուրում՝ հարյուր հատ մետաղադրամ։ Մենք դրանք կշեռքի վրա դնելով կարող ենք համարակալել, և ամեն կույտից նրա համարի չափով մետաղադրամ վերցնել։ Այսպիսով՝ քանի թվանշանով համարակալված կույտի մոտ որ թեթև լինի, այդքան էլ կլինի կեղծ մետաղադրամների քանակը։

Մի տարի հունվարի երեք կիրակի զույգ ամսաթվով օրեր էին: Շաբաթվա
ինչ օր էր հունվարի 27-ը:

Առաջին կիրակին կլինի ամսի երկուսը, երկրորդ կիրակին կլինի ամսի տասնվեցը, երրորդը կլինի ամսի քսաներեքը, չորրորդը կլինի ամսի երեսունը, այսպիսով՝ ամսի քսանյոթը կլինի հինգշաբթի օր։


• Ինչպե՞ս կարող են 3 մարդ 3 ժամում անցնել 60 կմ մի մեքենայով, եթե
մեքենայում տեղավորվում են միայն երկու մարդ, նրա արագությունը 50
կմ/ժ է, իսկ հետիոտների արագությունը 5 կմ/ժ:

Երկուսը կգնան մեքենայով, իսկ մեկը կդառնա հետիոտն։


• Գիտնականին աշխատության էջերը համարակալելու համար անհրաժեշտ եղավ 3389 թվանշան: Քանի՞ էջ կար այդ աշխատության մեջ:

3389

Քանի որ ամեն էջին մեկ թիվ համարակալելով կստացվի 3389։

Posted in Մաթեմատիկա, Մաթեմատիկա բանավոր

«Մի քանի խնդիր»

Համաձուլվածքը բաղկացած է պղնձից, ալյումինից և նիկելից, որոնք վերցված են 7:2:1 հարաբերությամբ: Հաշվիր, թե որքա՞ն պետք է վերցնել յուրաքանչյուր մետաղից, որպեսզի ստացվի 570 կգ համաձուլվածք:

Լուծում

1) 570:(7+2+1)=57(նիկել)

2) 57×2=114(ալյումին)

3) 57×7=399(պղինձ)

Պատ.՝ 57; 114; 399:

2. Ուղղանկյան պարագիծը 70 սմ է: Ուղղանկյան երկարությունը հավասար է 30 սմ-ի: Գտիր ուղղանկյան երկարության և լայնության հարաբերությունը:

Լուծում

1) 70-(30×2)=10

2) 10:2=5

3) 30:5=6:1

Պատ.՝ 6:1:

3. Գտիր, թե պատկերի ո՞ր տոկոսը ներկված չէ կարմիր գույնով: 

Windows10_HP.jpg

Լուծում

1) 20=100%

2) 6=x%

3) x=6×100/20=30%

4) 100-30=70%

Պատ.՝ 70%-ը ներկված չէ:

4. Գտիր, թե ի՞նչ գումար կլինի բանկային հաշվի վրա մեկ տարի հետո, եթե հիմա հաշվի վրա կա 8000 դրամ և տարեկան այն ավելանում է 2% տոկոսով:

Լուծում

1) 8000=100%

x=2%

2) x=2×8000/100=160

3) 8000+160=8160 դրամ:

Պատ.՝ 8160 դրամ:

5. Պանիրը արժեր 700 դրամ: Որքա՞ն է պանրի նոր գինը 15% -ով էժանանալուց հետո:

Լուծում

1) 700=100%

x=15%

2) x=15×700/100=105դրամ

3) 700-105=595դրամ.

Պատ.՝ 595 դրամ:

6. Կոորդինատային հարթության վրա վերցված է (5;0) կոորդինատներով կետը: Որոշիր x-երի առանցքի նկատմամբ նրան համաչափ կետի կոորդինատները:

Պատ՝. 0:

7. Երկու եղբայրներ ունեն հավասար թվով ընկույզներ: Եթե ավագ եղբայրը կրտսերին տա 18 ընկույզ, ապա նրա մոտ կմնա 7 անգամ քիչ ընկույզ, քան՝ կրտսերի մոտ:Քանի՞ ընկույզ կար սկզբում եղբայրներից յուրաքանչյուրի մոտ:

Լուծում

1) 18:6=3

2) 3×8=24

3) 24:2=12

Պատ.՝ 12:

8. Լուծույթում կա 35% աղ: Եթե ավելացնենք ևս 140 գ աղ, ապա լուծույթում կդառնա 60% աղ: Որքա՞ն էր սկզբնական լուծույթի զանգվածը:

Լուծում

1) x=35%

2) x+140=60%

3) 60-35=25

4)140=100%

X=25%

5)X=25×140/100=35գրամ

6) 35գր=25%

7)100:25=4

8) 35×4=150

Պատ.՝ 150:

Posted in Մաթեմատիկա, Մաթեմատիկա բանավոր

Մաթեմատիկական հաշվարկներ եկամուտների, խնայողությունների և այլ բաների վերաբերյալ Մարտի 8-Ապրիլի 7-ի համար.

Նախագիծ՝ Նվիրելու իմ ալգորիթմը

Սովորողներից յուրաքանչյուրը ներկայացնում է իր եկամուտներով նվեր գնելու ալգորիթմը․

  • ընտրում է այն նվերը, որը կցանկանար նվիրել մայրիկին, քույրիկին, տատիկին կանանց միամսյակի կապակցությամբ,

Տատիկ-դիմահարդարման և այլ իրերի համար նախատեսված փոքրիկ պայուսակ

Մայրիկ-Տարբեր դիմահարդարման իրեր և դրամապանակ

Քույրիկ-մի փունջ ծաղիկ

  • Փնտրելով խանութներում ընտրված նվերի արժեքը, փորձում է պազել, թե ինչպես կարող է գնել այդ նվերը իր խնայողություններով, եթե ոչ մեկից այդ նպատակով գումար չվերցնի,

Տատիկ-2-3 հազար դրամ

Մայրիկ-3000 դրամ

Քույրիկ-1000 դրամ

Ընդհանուր մոտավորապես 7000 դրամ:

  • Նա ներկայացնում է իր <<եկամուտները>> և օրական, շաբաթական ծախսերը,

Իմ եկամուտը շաբաթական 2000 դրամ է, և ես օրական ծախսում եմ ուտելիքի և երթուղու վրա:

  • Հաշվում ենք, թե ոչ այնքան կարևոր ծախսերի կրճատման և խնայողության դեպքում, որքան ժամանակում կարող է սովորողը գնել իր ցանկացած նվերը։

Իմ կարծիքով որոշ օրեր ես կարող եմ ուտելիքը բերել տնից, այսպիսով շաբաթական ես կծախսեմ 1000 դրամ և կխնայեմ 1000 դրամ: