Posted in Պատմություն

Տնային աշխատանք 30.03.2021-04.03.2021

6-րդ դասարանի ամփոփում 

Այս առաջադրանքը կատարում եք մինչև ապրիլի 4-ը:

1.Գրավոր պատմելով  պատասխանել Համաշխարհային պատմություն, 6-րդ դասարան/դասագիրք/, էջ 90-91, էջ104 հարցերին: 

1.Կրետեն Հունաստանի ամենամեծ կղզին է։ Այն գտնվում է՝ Եգեյան ծովի հարավում։ Ըստ 2011թ․-ի Կրետեի մայրաքաղաքն ու խոշորագույն քաղաքն է՝ Հերակլիոնը։ Կրետեի Մինոսյան քաղաքակրթությունը համարվում է ամենահինը Եվրոպայում, որը գոյատևել է մ․ թ․ ա․ 2600-1400թթ։ Կրետեի թագավորությունը իր հզորության գագաթնակետին հասավ Ք․ ա․ xvl-xv դարերում՝ Մինոս արքայի օրոք։ Այն նաև սկսեց առևտրական հարաբերություններ Եգիպտոսի և Կիպրոսի հետ։

Այսպիսով՝ Կրետեի թագավորությունը շատ մեծ դեր է խաղացել Հունաստանի պատմության մեջ։ Կրետեի շնորհիվ Հունաստանը հզորացել է, ունեցել է բազում բարեկամներ և զարգացել է դրա օրոք։

Հոմերոսյան դարաշրջանը Հունաստանի մութ ժամանակաշրջանն է՝ Միկենյան քաղաքակրթության ավարտից մինչև պոլիսների հայտնվելը։ Գրեթե այդ ժամանակաշրջանում ցնցումներից լրջորեն տուժել է Խեթական քաղաքակրթությունը, և Տրոյա քաղաքից մինչև Գազա կործանվել է։ Դարաշրջանը գոյատևել է Ք․ ա․ 1100-800թթ․։

2. Հունաստանի կենտրոնական բնակավայրերն ու խոշոր պոլիսներն էին՝ Մեգարանը, Կորնթոսը, Աթենքը և այլն։ Դրանցում մեծ նշանակություն ունեցան՝ գյուղատնտեսությունը, արհեստները, առևտուրը, ծովագնացությունը և այլն։ Աթենական պոլիսը միջին Հունաստանի Ատտիկա մարզում էր։ Ք․ ա․ vll դարերում աստիճանաբար ձևավորվեց կառավարման համակարգը։ Անցումը պետականության ուղեկցվում էր տոհմային ավագանու և դեմոսի միջև սուր բախումներով։ Օլիգարխիան դա խմբիշխանությունն է։ Այն՝ արիստոկրատական շահագործողական փոքրամասնության իշխանություն իմպերիալիստների՝ խոշոր մոնոպոլիստական կապիտալի ներկայացուցիչների և ոչ մեծ խմբի տնտեսական ու քաղաքական տիրապետությունն է։

3.

Սպարտա քարտ - քարտեզ Հունաստանի Սպարտա (Հարավային Եվրոպա - Եվրոպա)

Սպարտան Բալկանյան Հունաստանի հարավում էր՝ Լակոնիայում։ Հնագույն ժամանակաշրջանում այստեղ ապրում էին աքայացիները, իսկ Ք․ ա․ xll դ․ երկրամասը գրավեցին դորիական ցեղերը։ Սպարտիատները դորիացիներն էին, որոնք իրավունքներով հավասար էին և նրանց ժամանակի մեծ մասը նվիրում էին մարմնակրթությանը։

Անասելի խիստ դաստիարակություն
Ինչ խոսք, երեխաների ու հատկապես տղաների դաստիարակության սպարտական մոդելը շատ խիստ էր։ Այս համակարգը կոչվում էր ագոգե։ Սպարտական հասարակությունում քաղաքացիների երեխաները համարվում էին հանրային սեփականություն։ Քանի որ ագոգեն ինքնին շատ խիստ էր, ամենայն հավանականությամբ սպարտացիներն ունեին մանկական մահացության լուրջ խնդիր, հատկապես՝ տղաների շրջանում։ Ի դեպ, սա ևս կողմնակիորեն վկայում է այն մասին, որ սպարտացիները դժվար թե իրենց թույլ երեխաներին սպանեին նորածնության շրջանում։ Իդեալներն՝ իդեալներով, բայց գենոֆոնդի համար պետք էին նոր սերունդներ։

4. Աթենքի կառավարիչ Սոլոնը Ք․ ա․ 594թ․ բարենորոգումներ ձեռնարկեց։ Նա վերացրեց պարտային ստրկությունը, երկրում մտցրեց ժողովրդավարություն և այլն։ Հետագայում Պերիկլեսի օրոք ժողովրդավարությունը խորացավ։ Սոլոնը սկսեց պարբերաբար հրավիրել աշխարհաժողովի (էկլեսիա) և ժողովրդական դատարանի նիստեր, որոնց կարող էին մասնակցել բոլոր աթենացիները։ Գործում էին նաև Պետական խորհուրդն ու Կառավարությունը, որոնցում ընտրվում էին միայն ունևորները։

5. «Հույն-պարսկական պատերազմներ» 


Ք. ա. 490թ. սկսեցին հույն-պարսկական պատերազմները: Աքեմենյան տերության բանակն ափ իջավ Ատտիկայի առափնյա Մարաթոնի դաշտում: ԵՒ չնայած նրան, որ պարսկական զորքը կրկնակի ավելի էր Աթենքցիներից, հույները տարան փառահեղ հաղթանակ: Միլթիադեսի գլխավորությամբ հույները տարան հաղթանակը:


Պարսկական թագավորության վերելք ապրումից հետո, նրանց իշխանության տակ ընկավ նաև հունական քաղաքներ Էգեյան ծովի արևելյան կողմից։ Մեր թվարկությունից առաջ՝ 6-րդ դարի վերջին պարսիկներին իշխեցին Ֆրակիացիներն ու մակեդոնիան։ Մ․Թ․Ա 490 թ․ Մալայզյան Հույները ընդվզեցին (ապստամբեցին)։ Նրանց օգնության եկան Բալկանյան թերակղզուց։ Ապստամբությունը ճնշվեց պարսիկներից։ Դրանից հետո, Դարեհը որոշեց հնազանդեցնել իրեն նաև Բալկանյան Հունաստանը։ Մ․Թ․Ա 492թ․ նա նրա իշխանությանն ուղարկեց մի մեծ նավատորմ։ Բայց նրան կոտրեց փոթորիկը Աթոսյան հրվանդանում։ Դարեհը Հունական ափերին ուղարկեց եկու անգամ շատ նավ։ Պարսիկները վառեցին Էռետրիա քաղաքը Էվբերիայի կղզու մոտ, և և վայրէջք կատարեցին Ատտիկայում, Մարաթոնի մոտ։ Հույների կառավարիչ Միլտիադը ուժեղ զորքեր դրեց թևերի վրա։ Պարսիկները վերջապես ոչնչացրին հույների թույլ կողմերը։ Պատերազմը շարունակվում էր էլի երեսուն տարի։ Կնքվեց մի խաղաղության պայմանագիր, ըստ որի պարսիկներն զրկվեցին իրենց իշխանություններից, որոնք գտնվում էին Էգեյան ծովի մոտ։ Այն պարսիկների համար փակ էր։


6. Դասական դարաշրջանի հունական մշակույթը

Սահմանել մշակույթ, կրոն հասկացությունները:

Որպես հոգևոր առաջընթացի յուրօրինակ արտացոլում ու վավերացում՝ կրոնն իր ուրույն տեղն ու դերն է ունեցել մշակույթի համակարգում: Մշակութային արժեքների համակարգում կրոնական տարրի տեղի ու դերի որոշումը բարդ է թե’ ծագումնաբանական և թե՛ հոգևոր գործունեության մյուս ձևերի հետ ունեցած փոխազդեցությունների առումով: Դարեր շարունակ լինելով տիրապետող տարր հոգևոր արժեքների համակարգում` կրոնը հաճախ սերտաճել է հոգևոր գործունեության մյուս ձևերի հետ և, իր գործառույթներով ընդգրկելով իրականության, հասարակական կյանքի բոլոր ոլորտները, անմիջականորեն ազդել է մարդկանց հոգեբանության և գիտակցության վրա՝ որոշելով նրանց վարքագիծն ու գործողությունները, հարաբերություններն ու մտածելակերպը:
«Մշակույթ» հասկացությունը օգտագործվում է որոշակի պատմական դարաշրջանների, հասարակական-տնտեսական ֆորմացիաների, կոնկրետ հասարակարգերի, ազգությունների, ազգերի, ինչպես նաև կյանքի ու գործունեության առանձնահատուկ եղանակների զարգացման մակարդակը բնութագրելու համար։

Կրթությունը Ք.ա. VIII դ. Հունաստանում սկզբնավորվեց գրավոր մշակույթը: Հույները փյունիկեցիներից փոխ առան այբուբե նը և հարմարեցրին իրենց լեզվին՝ ստեղծելով 22 տառից կազմված այբուբեն: Գրառումները կատարվում էին մոմածածկ տախտակների կամ պապիրուսների վրա: Ստեղծվեցին առաջին գրքերը:Արխաիկ դարաշրջանում գրաճանաչ մարդկանց մեծ պահանջ առաջացավ: Պոլիսներում սկսեցին պետական ծախսե ով բացել տարրական դպրոցներ: Երեխաներին սովորեցնում էին գիր, հաշիվ, սրբազան երգեր ու ծեսեր: Ք.ա. V դ. Հունաստանում գրաճանաչության մակարդակը բավականին բարձր էր:Հետագայում հայտնվեցին նաև բարձր տիպի դպրոցներ: Դրանք մասնավոր էին, պատկանում էին հանրաճանաչ իմաստասերներին: Այդպիսիք էին Պլատոնի ակադեմիան և Արիստոտելի լիկեոնը: Իմաստասերներն իրենց աշակերտներին գիտելիքներ էին տալիս բնության և հասարակության մասին: Գրականությունը և թատրոնը Գրականությունը ձևավորվել է հնագույն առասպելների և ասքերի հիման վրա: Կային աստվածներին և հերոսներին նվիրված շարքեր: Հատկապես մեծ տարածում ուներ ասքերի այն շարքը, որը պատմում էր Տրոյայի դեմ աքայացիների մղած տասնամյա պատերազմի մասին: Ք.ա. VIII դարում դրանք վերամշակել է վիպասաց Հոմերոսը, և ծնունդ են առել «Իլիական» ու «Ոդիսական» պոեմները: Դրանք համաշխարհային գրականության գլուխգործոցներ են:Արխաիկ դարաշրջանում ձևավորվեց գրականության մի նոր ժանր՝ քնարերգությունը: Քնարի նվագակցությամբ բանաստեղծները կարդում էին իրենց ստեղծագործությունները, որոնք սիրո և տառապանքի, հրճվանքի և հիասթափության, հավատարմության և խարդավանքի մասին էին:Նույն դարաշրջանում Դիոնի սոսաստծուն նվիրված ծիսակատարություններից ծնվեց թատրոնը: Հունական թատրոններում բեմադրվում էին ողբերգություններ (տրագեդիա) և կատակերգություններ (կոմեդիա):Ներկայացումների համար սկսեցին կառուցել կիսաշրջանի տեսքով հատուկ շինություններ, որոնք կոչվեցին ամֆիթատրոններ:Ք.ա. V դարի խոշորագույն ողբերգակներից են Էսքի լեսը, Սոփոկլեսը, Էվրիպիդեսը: Արվեստը  Հունաստանում հատկապես զարգացած էին ճարտարապետու թյունն ու քանդակագործությու նը: Համաչափության սկզբունքով հույն վարպետները ստեղծում էին բազում շինություններ: Շաղախ չէին օգտագործում, խոշոր քարերը՝ մարմար, կրաքար, բազալտ, մշակում էին մեծ ճշգրտությամբ և դնում իրար վրա: Ճարտարապետական մեծարժեք շինություններ էին ստեղծվում բոլոր զարգացած պոլիսներում: Մարմնակրթությունը Մարմնական դաստիարակությունը հույների կյանքի անբաժանելի մասն էր: Նրանց կարծիքով՝ մարդը պետք է ձգտեր կատարելության ինչպես մտավոր, այնպես էլ մարմնական զարգացման գործում: Կառուցում էին գիմնազիոններ, որտեղ մարդիկ զբաղվում էին տարբեր մարզաձևերով՝ վազք, կռփամարտ, նետաձգություն, ձիավա րություն և այլն: Շուտով սկսեցին կազմակերպել տեղական և համահունական մրցումներ:Դրանցից ամենաճանաչվածը աստվածների պատվին կազմակերպվող օլիմպիական խաղերն էին: Առաջին օլիմպիական խաղերը անցկացվել են Ք.ա. 776 թվականին Հարավա յին Հունաստանի Էլիդա երկրամասում: Խաղերը կազմակերպվում էին չորս տարին մեկ անգամ: Այդ ընթացքում Հունաստանում Սկավառականետորդը հռչակվում էր համընդհանուր խաղաղություն: 

՛՛Օլիմպիական խաղեր՛՛

խոշորագույն միջազգային մարզական իրադարձություն, ամառային և ձմեռային մարզաձևերի մրցաշարեր, որոնց ընթացքում աշխարհի տարբեր երկրներ ներկայացնող հազարավոր մարզիկներ մասնակցում են բազմատեսակ մրցությունների։ Օլիմպիական խաղերը համարվում են գլխավոր մարզական մրցությունն աշխարհում, որոնց մասնակցում է ավելի քան 200 երկիր։ Օլիմպիական խաղերն անցկացվում են ամեն չորս տարին մեկ. ամառային և ձմեռային օլիմպիական խաղերն անցկացվում են հերթականությամբ՝ մեկը մյուսից երկու տարի անց։

ԷՋ 104-105

  1. Հունական պոլիսների ճգնաժամի ժամանակ Բալկանյան թերակղզում հզորանում էր մեկ այլ պետություն՝ Մակեդոնիան։ Այնտեղի ավագանին ուժեղ էր, իսկ արքայական իշխանությունը՝ թույլ։

Երիտասարդ Մակեդոնացին ավարտին հասցրեց պարսիկների դեմ պատերազմի նախապատրաստությունը, ք. ա. 334 թ. 40.000-անոց բանակով մուտք գործեց փոքր Ասիա, շուրջ տասը տարի տևեց նրա նշանավոր արևելյան արշավանքը մինչև ք. ա. 325թ., գրավեց բազում հզոր պետություններ և այլն:

Այո՛, ես համաձայն եմ այն մտքի հետ, որ Մակեդոնացին հզոր արքա էր, քանի որ նա իր ոչ մի արշավանքի ժամանակ չի պարտվել և ժամանակ չի կորցրել՝ հզորացրել է իր տերությունը։

2. Ալեքսանդր Մակեդոնացին մահացավ Ք. ա. 323թ. 33տ. հասակում: Սկսվեցին դաժան պատերազմներ հանգուցյալ արքայի թափուր գահը զբաղեցնելու համար: Ի վերջո տրոհվեց հզոր տերությունը: Առաջացան հելլենիստական նոր պետություններ՝ Եգիպտոսը, Պերգամոնը, Մակեդոնիան, Սերևկյան պետությունը և այլն:

Հելլենիստականմշակույթ, հասկացությունն օգտագործվում է երկու իմաստով. ժամանակագրական՝ հելլենիզմի ժամանակաշրջանի մշակույթը, և տիպաբանական մշակույթ, որն առաջացել է հունական (հելլենական) և տեղական տարրերի փոխազդեցության հետևանքով։

Ալեքսանդր Մակեդոնացու նվաճումները և հելլենիստական պետությունների առաջացումը մեծապես նպաստում են Արևելքի երկրների տնտեսական, քաղաքական և մշակութային զարգացմանը։

Հունա- մակեդոնական տիրապետության ժամանակ մեծ թվով գաղթականներ, զինվորներ, առևտրականներ ու արհեստավորներ են գալիս Արևելք։

2.Ներքոհիշյալ  առաջադրանքներից մեկը ընտրել այդ բառերի, հասկացությունների բացատրությունները գրելուց հետո. 

1.Ստեղծել խաղեր, խաչբառեր/Տարատեսակ պատմական խաղերի ստեղծում LearningApps.org,  Quizzis.com, Kahoot ծրագրերով/, ընտրել 10բառ/ հետևյալ բառերով 

Իմ ստեղծած խաղը՝

https://quizizz.com/join/quiz/6064b03ff1abbc001b6c83c2/start?studentShare=true

https://quizizz.com/join/quiz/6064b03ff1abbc001b6c83c2/start?studentShare=true

https://quizizz.com/join/quiz/60698c757a9a79001ed1b766/start?studentShare=true

https://quizizz.com/join/quiz/60698c757a9a79001ed1b766/start?studentShare=true

2.Ստեղծագործել փոքրիկ պատմություն՝ այս բառերից, հասկացություններից միքանիսը օգտագործելով: 

հելոտներ, ծերակույտ, աշխարհաժողով, Պելոպոնեսյան միություն, փաղանգ, էկլեսիա, ստրատեգոսների խորհուրդ, օստրակիզմի իրավունք, լակոնիկ, օստրակոն, բասիլևս,ագորա,  արխաիկ,պոլիս, դեմոս, պարտային ստրուկ, էվպատրիդ, օլիգարխիա, հելլենիզմ, Մարաթոնյան վազք, Օլիմպիականխաղեր, լակոնիկ 

Արխաիկ Հունաստանը ունեցել է բազում պոլիսներ, օրինակ՝ Մեգարանը, Աթենքը, Կորնթոսը և այլն։ Այնտեղ ապրում էին ռազմաշունչ հույները, որոնք խոսում էին՝ լակոնիկ։ Առաջին անգամ երկրի օլիգարխիան դեմոկրատականության վերածեց Սոլոնը։ Պարտային ստրուկները տրվում էին գրավի կամ պարտքի դիմաց։ Հունաստանի դեմոսը՝ ինչպես և ցանկացած ժողովուրդ ցանկանում էր պահպանել իր իրավունքները, սակայն երբեմն նրանց ցանկությունները չէին իրականանում։

Այսպիսով՝ Արխաիկ Հունաստանը եղել է ոչ պակաս հետաքրքիր և արկածային հնագույն պետքություն։

3.Մեկ նախադասությամբ գրել այս անհատների մասին. 

Սելևկոս Նիկատոր- Սելևկյան տերության հիմնադիր և Ալեքսանդր Մակեդոնացու զորավար։

Պտղոմեոս I – Պտղոմեոսյան դինաստիայի հիմնադիր (մ․թ․ա․ 305-30 թթ.) , Եգիպտոսի սատրապ և Մակեդոնացու ամենամոտ զինակիցներից մեկը։

Ալեքսանդր Մակեդոնացի – Փիլիպոս 2-ի որդի, հզոր արքա, Տիգրան Մեծի կրկնօրինակը։

Արիստոտել – Հունական դասական փիլիսոփայության խոշորագույն ներկայացուցիչներից մեկը։

Փիլիպոս II – Մակեդոնիայի հզոր արքա, Ալեքսանդր Մակեդոնացու հայրը և ռազմական ու դիվանագիտական գործիչ։

Հոմերոս – Հին հույն էպոսագիր բանաստեղծ, ըստ ավանդության՝ կույր երգիչ։ 

Զևս – Հին հունական առասպելաբանությունում երկնքի, որոտի, ամպրոպի և կայծակի աստված, աշխարհի տիրակալ։

Ափրոդիտե -Հին հունական դիցաբանության մեջ համարվում է սիրո և գեղեցկության աստվածուհին։

Աթենաս -Հունական դիցաբանության աստվածուհի, իմաստության, ողջախոհության, կանխամտածված պատերազմի դիցուհի, Օլիմպոսի տասներկու գերագույն աստվածներից, Աթենք քաղաքի էպոնիմ, համարվում է Հին Հունաստանի ամենապաշտված աստվածուհիներից։ 

Հերմես – Հին հունական աստված, Զևսի և Մայայի որդին, նույնացվել է հռոմեացիների Մերկուրի աստծո հետ։ 

Հերա – Աստվածուհի, ամուսնության և ընտանիքի հովանավոր, մայրության, բարոյական մաքրության սրբազան դիցուհի։ 

Պոսեյդոն -Պանթեոնի Տասներկու Օլիմպիական աստվածներից մեկն էր։

Քսերքսես – Աքեմենյան տերության թագավոր և Հին Եգիպտոսի փարավոն։

Լեոնիդաս – Սպարտայի ռազմիկ-արքա, որն իշխել է մ․թ․ա․ 491-480 թվականներին։

Թեմիստոկլես – Աթենական պետական գործիչ և զորավար։

Պերիկլես – Աթենական պետական գործիչ, հռետոր և զորավար։ 

Սոլոն – Աթենացի պետական գործիչ և բանաստեղծ։

Կլիսթենես -Մ.թ.ա VI դարի օրենսդիր Աթենքում։ 

4.Հունաստանն ուսումնասիրելիս ներկայացրու ամենատպավորիչ պատմությունը։

Հոմերոսյան դարաշրջանի Հունաստանը (Ք.ա. XII–IX դարեր)

Դարաշրջանն այսպես են անվանում, քանի որ ուսումնասիրության հիմնական սկզբնաղբյուրները Հոմերոսի «Իլիական» և «Ոդիսական» պոեմներն են: Այս դարաշրջանի Հունաստանում տիրապետող էր տոհմացեղային հասարակությունը: Դորիացիներն ապրում էին տոհմացեղային կենցաղով: Երբ նրանք, Բալկանների հյուսիսից շարժվելով հարավ, ավերեցին ու թալանեցին Կրետեի պալատական համալիրները, Հունաստանը հետադիմեց. անկում ապրեցին արհեստներն ու առևտուրը: Հաճախակի դարձան ավերիչ պատերազմնե րը: Զորեղ պետական միավորումներին փոխարինեցին առանձին ցեղերն ու ցեղային միավորումները: Հոմերոսյան հասարակության հիմնական խավը ազատ գյուղացիներն էին: Նրանք անձնապես ազատ էին, ունեին հողի իրենց մասնաբաժինը, վարում էին սեփական տնտեսությունը և միաժամանակ զինվոր էին: Ավագանին բաղկացած էր նշանավոր տոհմերի ներկայացուցիչներից: Օգտագործելով իրենց հեղինակությունն ու ազդեցությունը՝ ավագանու անդամներն արդեն հասցրել էին ձեռք բերել հողի մեծ մասնաբաժիններ և հարստություն: Ունեին ստրուկներ, որոնք ռազմագերիներ էին: Ցեղերի և ցեղախմբերի գլուխ կանգնած էր արքայիկը (բասի լևս), որը նաև զորքի հրամանատարն էր: Նրա իշխանությունը բացարձակ չէր, այլ սահմանափակված էր ավագանու խորհրդով: Այդ խորհուրդը որոշումներ էր կայացնում բոլոր կարևոր հարցերի կապակցությամբ: Հաճախ հրավիրվում էր աշխարհաժողով (ագորա): Դրան մասնակցում էին բոլոր չափահաս տղամարդիկ: Հոմերոսյան դարաշրջանի վերջում տոհմացեղային կարգերը սկսեցին քայքայվել:

Posted in Մայրենի

Տնային աշխատանք 31.03.2021-01.03.2021

Կարդա՛ Ղ. Աղայանի ,,Մանկական աշխարհայացք կամ Լույս ու մութ աշխարհները,, հեքիաթի երկրորդ մասը


Գրավոր մեկնաբանեք հատվածները.

Ա. Առաջ Մութ աշխարհն էլ է եղել մեզանից մոտիկ,– ասում էր Գյուլնազ տատը։– Պատահել է, որ աղջկերքն իլիկ մանելիս՝ հանկարծ թելը կտրվել է, և իլիկը մի հորի միջով ընկել է Մութ աշխարհը։ Եթե իլիկ մանող աղջիկը մի բարի աղջիկ է եղել, Ներքի աշխարհի բարի պառավները նրա իլիկը վեր նետելով՝ ետ են դարձրել նրան։ Բայց հիմա Ներքի աշխարհն էլ է հեռացել մեզանից»։

Իմ կարծիքով Գյուլնազ տատը ցանկանում էր ասել, որ կյանքը բումերանգի նման է և եթե լավ բաներ անես քո կյանքի ընթացքում և պայծառեցնես քո սերունդների ճանապարհը, ապա այն քեզ կվերադարձնի այդ ամենը և կգնահատի քեզ այդ ամենի համար։ Բարին անգնահատ չի մնում և նրան միշտ օգնում են։

Բ.«Հին ժամանակներում, ճշմարիտ է, Ներքի և Վերին աշխարհների մեջ սերտ հարաբերություն է եղել, բայց հետո մեր մեղքիցն է եղել, թե պատահմամբ՝ մեր աշխարհը ցածրացել է, առաջ՝ քիչ, և հետո՝ շատ։ Լսած ենք, որ մեր հեռացած ժամանակն էլ մի սանդուղք է եղել, և այդ սանդուղքով արդար մարդիկը վեր բարձրանալիս և վայր իջնելիս են եղել, բայց հիմա այդ սանդուղքն աներևութացել է, էլ չի երևում…»:

Իսկ այս խոսքերով, իմ կարծիքով՝ Գյուլնազ տատը ցանկացել է ասել, որ հին ժամանակներում իհարկե չարի և բարու հարաբերությունները լավ չեն եղել, սակայն նրանք տարբերվել են իրարից։ Իսկ հիմա, աշխարհն այնքան է պղտորվել, որ նույնիսկ լավ մարդիկ քեզ կարող են դավաճանել, և դու չես կարող տարբերել բարուն՝ չարից։

Posted in Մայրենի

Դասարանական աշխատանք 31.03.2021թ․

Աշխարհ, երազանք, ամենախելացի, մոլորակ, գիտնական, երգել, դատարկություն, վերջին, աղմուկ, բառեր, օգնել, ոչինչ, որոնել, գույնզգույն, գյուղ, սենյակ, հորինվածք, առաստաղ, արջ, ժառանգել, ծաղկել, չեզոք։

Բայեր՝

Երգել, օգնել, որոնել, ժառանգել, ծաղկել։

Գոյականներ՝

Աշխարհ, երազանք, մոլորակ, գիտնական, դատարկություն, աղմուկ, բառեր, ոչինչ, գյուղ, սենյակ, հորինվածք, առաստաղ, արջ։

Ածականներ՝

Ամենախելացի, վերջին, գույնզգույն, չեզոք։

Posted in Անգլերեն

Homework 29.03.2021-02.03.2021

Homework-Tell about interesting pranks and funny stories, created by students.

One day my friend and I were walking around school during recess, and suddenly our classmate came up to us and told me that our literature teacher gave me F (2) and was very angry with me. I was scared, since I was and is an excellent student, and it seems that I had not done anything like that. Of course, I don’t want to brag, but everyone says that I am an exemplary student. So my friend and I ran to the classroom, asked the teacher what was wrong, and she told me that she would never do that ...

Our classmate laughed like a horse. Of course I was offended, but still the first of April! I nursed him. But honestly, the joke was not very good.
Once, on April 1, our teacher made a very funny joke on my classmates. On the day of our test, she offered us the correct answers to all the questions, and everyone except me agreed. So I wrote the test myself and I got exactly ten. But my classmates all got two because the answers given by the teacher were actually wrong !!!
It was funny only for me, but I tried to restrain myself so as not to offend my friends.

Մի անգամ ապրիլի մեկին մեր ուսուցչուհին շատ ծիծաղելի կատակ արեց իմ դասարանցիների վրա։ Նա մեր գրավորի օրը մեզ առաջարկեց բոլոր հարցերի ճիշտ պատասխանները, և բացի ինձնից բոլորը համաձայնվեցին։ Այսպիսով՝ ես գրեցի գրավորը ինքնուրույն, ճիշտ և ստացա տասը։ Իսկ դասարանցիներս բոլորը ստացան երկու քանի որ ուսուցչուհու տված պատասխանները իրականում սխալ էին!!!
Ծիծաղելի էր միայն ինձ համար, սակայն՝ ընկերներիս չվիրավորելու համար փորձում էի զսպել ինձ։
Posted in Ռուսերեն

Домашняя работа 29.03.2021-01.03.2021

Домашнее задание: доделать ( кто не успел) упражнения классной работы и написать ко Дню смеха небольшое сочинение » Веселая история, которая произошла со мной и моим другом»

https://marihayrapetyan.wordpress.com/2021/03/29/%d0%ba%d0%bb%d0%b0%d1%81%d1%81%d0%bd%d0%b0%d1%8f-%d1%80%d0%b0%d0%b1%d0%be%d1%82%d0%b0-29-03-2021%d0%b3/-классная работа которая я успела выполнить в классе.

‘Сочинение’, «О первом апреле»

Как то раз я и моя подруга гуляли по школе на перемене, и вдруг к нам подошёл наш одноклассник, и сказал мне, что наша учительница по литературе поставила мне двойку и сильно на меня разозлилась. Я испугался, так как я была и есть отличница, и вроде бы я нечего таково не натворила. Нехочу конечно хвастаться, но все говорят, что я образцовая ученица. Вот так и я и моя подруга сбежали в класс, спрасили у учительницы что как, и она мне сказала, что она бы никогда такого не сделала…

Наш одноклассник смеялся как конь. Конечно мне было обидно, но всё-таки же первое апреля! я его прастила. Но если чесно, шутка была не очень.

Posted in Բնագիտություն

Դասարանական աշխատանք 30.03.2021թ․

Թեստային աշպատանք

1.Կենդանի օրգանիզմները բաժանվում են երկու խմբի՝ նախակորիզավորներ և կորիզավորներ:


2.Մարդու օրգանիզմը կազմված է մոտավորապես 200 բջջից:

3.Կորիզավոր բջիջը կազմված է բջջաթաղանթից, ցիտոպլազմայից և կորիզից:

4.Բջջի ամենախոշոր բաղադրամասը կորիզն է :

5.  Բջջաթաղանթը   կատարում է պաշտպանական դեր։

6.  Բուսական բջիջներին բնորոշ են հատուկ օրգա­նոիդներ՝ պլաստիդներ :

7.Բջջին բնորոշ է կիսվելու ունակությունը։ Այդ կերպ բջիջը բազմանում է։ Այս երեւույթը բոլոր կենդանի օր­գանիզմերի բազմանալու հիմքն է:

8. Համարյա բոլոր բուսական բջիջներում լավ երեւում են բջջահյութով լցված խոռոչներ՝ վակուոլներ :

9. Միաբջիջ օրգանիզմները կազմված են ընդա­մենը մեկ բջջից, որտեղ տեղի են ունենում կենսական բոլոր գործընթացները։

10.Միեւնույն ծագում ունեցող, կառուցվածքով եւ գոր­ ծառույթներով նման եւ միջբջջային նյութով միացածբջիջների խումբը կոչվում է հյուսվածք:

11.Բարձրակարգ բույսերում տարբերում են հինգ տեսակի հյուսվածքներ : Դրանք են՝ գոյացնող, ծածկող, հիմնական, փոխադրող և մեխանիկական:Պատմի՛ր դրանց մասին:

Գոյացնող հյուսվածքի բջիջները ամբողջ կյանքում բաժանվում են և դրանց շնորհիվ բույսն աճում է և՛ երկարությամբ, և՛ հաստությամբ։

Ծածկող հյուսվածքը ապահովում է բույսի անվտանգությունը շրջակա միջավայրի անբարենպաստ պայմանների ազդեցությունից։

Հիմնական հյուսվածքը բույսի օրգանիզմում կատարում է սինթեզ և պահեստավորում։

Փոխադրող հյուսվածքը կատարում է վերընթաց և վարընթաց հոսք դեպի տարբեր օրգանական նյութեր արմատից՝ տարբեր օրգաններ և այլն։

Մեխանիկական հյուսվածքը բույսին տալիս է ամրություն և ճկունություն։


12 .Կենդանական օրգանիզմներում տարբերում են չորս տեսակի հյուսվածքներ: Դրանք են էպիթելային, նյարդային, մկանային և շարակցական հյուսվածքները: Պատմի՛ր դրանց մասին:

Էպիթելի բջիջները դասավորված են շարքերով՝ մեկը մյուսի կողքին։ Դրանք հոծ շերտերով ծածկում են մարմնի մակերեսը և պատում մարմնի խոռոչներն ու խողովակներն իրենց փոսերով։ 

Շարակցական Հյուսվածք ենք անվանում հյուսվածքների այն խումբը, որը պատասխանատու է մարմնի կառուցվածքային ամբողջականության պահպանման համար։

Մկանային հյուսվածքը կազմված է մկանաթելերից (մկանային բջիջ) և միջբջջային նյութից։ Մկանային բջիջների ցիտոպլազմայում կան մանրադիտակային թելիկներ, որոնք կծկվում են և ապահովում մկանի կծկողական գործառույթը։ Մկանային հյուսվածքը լինում է միջաձիգ զոլավոր և հարթ։ Հարթ մկանային հյուսվածքը գտնվում է ներքին օրգաններում, արյան և ավշային անոթների պատերում և մաշկում։ 

Նյարդային հյուսվածքը կազմված է նյարդային բջիջներից՝ նեյրոններից, ուղեկից բջիջներից և միջբջջային նյութից։ Նեյրոններն ունեն մարմին և ելուստներ։ Մարմինը կազմված է ցիտոպլազմայից և կորիզից։


13. Նուկլեինաթթուները պահպանում են օրգանիզմի ժառանգական հատկանիշները եւ փոխանցում սե­րունդներին:

14.Բջջում ջրից հետո մեծ քանակություն են կազմում սպիտակուցները։

Posted in Մայրենի

Դասարանական աշխատանք 30.03.2021թ․

1. Տրված հատուկ անունները տեղադրի՛ր նախադասություններում՝ համապատասխանաբար կետադրելով:

Ապոլոն-11, Հաղթանակ, Հազարան բլբուլ, Կիևյան, Ջերմուկ, Դունկան, Աքսորականներն անտառում:

Հեքիաթներից ամենաշատը սիրում եմ   « Հազարան Բլբուլը » ։

Կիևյան  և Հաղթանակ կամուրջները Երևանի ամենագեղեցիկ կառույցներից են:

1969թ. ամերիկացի աստղագնացները «Ապոլոն 11»  տիեզերանավով վայրէջք կատարեցին Լուսնի վրա:

Նավապետ Գրանտի երեխաներն էլ դարձան Դունկան զբոսանավի ուղևորներ, և բոլորով գնացին խիզախ ծովայինին գտնելու:

Ջերմուկ հանքային ջուրը բուժիչ նշանակություն ունի:

Խորասուզված կարդում էր Մայն Ռիդի “Աքսորականներն անտառում” արկածային վեպը:

2. Ա և Բ խմբի բառերի տարբերությունը գտի՛ր: Ի՞նչ անուն կտաս խմբերից յուրաքանչյուրին:

Ա. Սեղան, մարդ, բաժակ, քար, ծառ, սար, օդանավ, ջուր, լուսին, ժամացույց, հայելի, զարդատուփ:

Ա խմբի բառերը թանձրացական գոյականներ են։

Բ. Վախ, ուրախություն, վտանգ, րոպե, կարոտ, սեր, թախիծ, ենթադրություն, հետաքրքրություն, շփոթություն:

Իսկ Բ խմբի բառերը վերացական գոյականներ են, որոնք միայն մտքով ըմբռնվող, իբրև առարկա վերցված հատկություններ են։

Կարդա՛ 

Թանձրացական գոյականները ցույց են տալիս առարկաներ, որոնք կարելի է տեսնել, շոշափել, հոտոտել, լսել և այլն (օրինակ` ջուր, մարդ): Վերացական գոյականները ցույց են տալիս միայն մտքով ըմբռնվող առարկաներ, իբրև առարկա վերցված հատկություններ և այլն (օրինակ՝ սարսափ, ընկերություն):

Posted in Մայրենի

Տնային աշխատանք 30.03.2021-31.03.2021

Կարդա՛ Աղայանի ,,Մանկական աշխարհայացք կամ Լույս ու մութ աշխարհները,, հեքիաթի առաջին մասը: 

1. Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ:

շվաք-ստվեր, շուք

վերացական- աբստրակտ, վերացարկման ճանապարհով՝ միջոցով ստացված՝ գոյացած, աբստրակտ

մրափել-քնել

2. Բնութագրի՛ր Գյուլնազ տատին:

Գյուլնազ տատը իմաստուն էր և աշխատասեր։ Նա նրա թոռներին և ծոռներին պատմում էր զանազան ավանդապատումներ, հեքիաթներ և պատմվածքներ։ Եվ թեկուզ պատմելու ժամանակ նա գործում էր, երեխաների մաշված շորերը կարկատում կամ երեխաներից մեկի գլուխը շոյում որպեսզի իմանա՝ հարսը լա՞վ է նրա գլուխը լվացել, թե՞ ոչ։

3. Առաջին հատվածից դուրս բեր կարևոր միտք արտահայտող տողը կամ տողերը և մեկնաբանի՛ր: 

Աստված սրան բարձրանալու շնորհք է եղել տված, բայց սա իր գլխի պատիվը չի իմացել, Աստուծո ողորմությունը չի հասկացել։ Այս հիմարն ուզեցել է այնքան բարձրանալ, որ գլուխը երկինք հասցնե և իր ճղներով երկնքի սիրտը ծակծկե։ 

Մարդիկ երբեմն լինում են շատ գոռոզ և չափից շատ բան են ցանկանում, սակայն պետք է գնահատել Աստծու տվածը և բավարարվել դրանով։

Մենակ ծառերը չեն, որ հիմարաբար գոռոզանալ գիտեն, մի ժամանակ մարդիկն էլ են այդպես եղել։ 

Երբ մարդ հասնում է ինչ-որ բանի և նրա մոտ դա հաջողվում է, նա ավելին է ուզում և գոռոզանում է դրանից։ Մարդիկ հիմա էլ գոռոզ են և դա է պատճառը, որ կյանքում շատ բաներ նրանք չեն ստանում իրենց գոռոզության պատճառով և դրանից աշխարհը պղտորվում է։

Posted in Ընտրություն

En casa 18.03.2021-30.03.2021

Ejercicio 1 / pagina 50

  1. La biblioteca cierra a las ocho y media.
  2. Laura va a la piscina los lunes.
  3. Juan no viene a mi fiesta.
  4. Los supermercados cierran los domingos.
  5. Mis amigos y yo vamos al gimnasio los martes.
  6. Como vienes tu al colegio?
  7. Yo siempre cierro la puerta con llave.
  8. Mis hermanos vienen al colegio en autobus.
  9. Yo voy al futbol con mi madre.
  10. Tu vas al cine los domingos?

Text ”Madrid”-pagina 54

Los verbos- pagina 50

Posted in Մայրենի

Տնային աշխատանք 29.03.2021-30.03.2021

Կարդա՛ ,,Կուզեի լինել,, ստեղծագործությունը: 

  1. Գրի՛ր տրված բառերի բացատրությունը: 

    մանրավաճառ-  մանր իրեր վաճառող առևտրական

բնավ-    ամենևին, բոլորովին, երբեք, իսպառ

պարտիզպան-    պարտեզ պահող՝ մշակող

պարտեզ- այգի

  լապտեր-    կանթեղ, լամբար, ջահ, բազմակ, ճրագ, լամպար, ղամբար

երերալ-տատանվել, դանդաղ շարժվել․


2. Ինչից էր դժգոհ տղան: Ո՞ր հատվածներից է դա երևում:

Եվ ստիպված չէ բնավ շտապելու, ստիպված չէ անպատճառ այս կամ այն փողոցում լինելու, ստիպված չէ այսինչ տեղը գնալու և մանավանդ այսինչ ժամին անպայման տուն վերադառնալու:Կուզեի ես էլ մանրավաճառ լինել, թափառել ամբողջ օրը ճամփաների վրա ու կանչել. ՙԱսե~ղ ու թե~լ, քորո~ց, մատանի~, սիրուն օղե~ր»:

Կուզեի ես էլ պարտիզպան լինել, մշակել իմ պարտեզը, և ոչ մեկը իմ փորելը չարգելեր:

Կուզեի ես էլ պահապան լինել, ամբողջ գիշերը քայլել փողոցներով և լապտերովս ստվերները փախցնել:  

Տղան ցանկանում էր լինել անկախ և պարտականությունները չկատարելու իրավունք ունենար։

3.Ինչի՞ց կարող էին դժգոհել, ի՞նչ կարող էին ցանկանալ

  • մանրավաճառը

Մանրավաճառը կարող էր ցանկանալ ունենալ լավ աշխատանք, քանի որ դժվար թե ինչ-որ մեկը ցանկանար գնել մանր բաներ։ Դրանք ոչ մեկին պետք չեն, հետևաբար՝ մանրավաճառը քիչ գումար էր աշխատում։

  • պարտիզպանը

Պարտիզբանի գործը վատը չէ, սակայն եթե մարդ չի սիրում աշխատել հողի հետ, ուրեմն այդ աշխատանքը նրա համար հաճելի կարող է չլինել։

  • պահապանը

Պահապանը կարող է դժգոհել նրանից, որ ամբողջ գիշեր նա քնելու փոխարեն ստիպված է հսկել շինությունը։

4.Ինչպե՞ս կբացատրես վերնագիրը:

Կուզեի լինել-Երբ մարդ ինչ-որ բան չունի, կապ չունի նա ցանկանում է այդ, թե ոչ՝, նա դա ցանկանում է։ Օրինակ՝ երբ լինում է ամառ՝ մարդ ցանկանում է ձմեռ, երբ նա երկար մազեր է ունենում, ցանկանում է, որ դրանք լինեն կարճ․․․

Այսպիսով՝ մարդ միաժամանակ կարող է ցանկանալ մի քանի բան։

5. Շարադրի՛ր մտքերդ՝  ,,Ես էլ կուզեի լինել…,, 

“Ես էլ կուզեի լինել․․․”

Տվյալ տեքստի մեջ թվարկվածներից ես ոչինչ չէի ցանկանա լինել, սակայն իրական կյանքում, ես էլ կուզեի լինել այնպես, ինչպես Լեոնարդո Դա Վինչին է։Նա քայլող հանրագիտարան էր, գիտեր համարյա ամեն ինչ և կարող էր աշխատել իրեն դուր եկած ասպարեզում։ Նաև կուզեի լինել Անանիա Շիրակացու և Պյութագորասի նման։ Նրանք հանրահայտ գիտնականներ են՝ խելացի և բանիմաց, ինչպիսին կուզեի լինել և ես։