Posted in Հաշվետվություն, Տեխնոլոգիա

~Հաշվետվություն~

Ի՞նչ ենք արել մենք ուսումնական չորրորդ շրջանի ընթացքում։

Այս ամիսների ընթացքում ես Քնարիկ Մելքոնյանի խմբից էի, որտեղ տեխնոլոգիա առարկայի ժամին զբաղվում են հողագործությամբ և շրջակա միջավայրի խնամքով։ Ես բնականաբար նույնպես առարկայի շրջանակներում բարելավում եմ տարածքն ու ծաղկանոցը։ Դասի ժամանակ մենք ազատում ենք հողը քարերից, ջրում ենք բույսերը, փխրեցնում հողածածկ տարածքը, ցանում խոտ (գազոն) և այլն։ Առարկան հետաքրքիր է, ինչի շնորհիվ մենք իմանում ենք նորանոր բաներ․․

Խոտ մարգագետինների համար. Ինչպես ընտրել լավագույն + օրինակները անուններով -  Բույսեր - 2021
20191024_105325 — Մխիթար Սեբաստացի կրթահամալիր, հյուսիսային դպրոց-պարտեզ  Սուսաննա պետրոսյան
Posted in Տեխնոլոգիա

«Ի՞նչ ենք անում տեխնոլոգիայի դասին»

Ես ընկեր Գոհարի խմբից եմ, և այնտեղ անցնում է շատ հետաքրքիր: Տրնդեզյան օրերին մենք պատրաստել ենք գաթա և աղանձ, խոսել ենք ընդհանուր այդ ծեսի մասին և ուսումնասիրել ենք այդ տոնի պատմությունը: Մյուս,՝ սովորական օրերին մենք պատրաստում էինք տարբեր համեղ թխվածքաբլիթներ և խոսում էինք բիզնես-հմտությունների, և ընդհանրապես բիզնես գործունեության մասին (թե ինչպես ստեղծել սեփական բիզնես, ինչպես այն ընդլայնել և այլն): Կան օրեր, երբ մենք գնում ենք այգի, փոցխով կամ այլ այգեպանական գործիքներով հավաքում ենք տերևներ, լցնում ենք դրանք սայլի մեջ, և տանում դրանք մի այնպիսի տեղ, որտեղ այդ տերևները ժամանակի հետ դառնում են պարարտանյութ: Մի խոսքով զբաղվում ենք տարբեր հետաքրքիր գործերով, և տեխնոլոգիա առարկան իմ սիրելի առարկաներից մեկն է: