Posted in Մայրենի

Տնային աշխատանք 26.02.2021-01.03.2021

«Ո՞ր գրքում կուզենայի ապրել»

շարադրություն.

Կյանքում ես շատ գրքեր եմ կարդացել, բայց կուզեի լինել Անտուան Դը Սենտ Էքզյուպերի «Փոքրիկ Իշխանը» գրքում: Ես այդ գիրքը մի քանի անգամ կարդացել եմ: Այն շատ խորիմաստ է, և ուսուցանող: Ես ինքս ինձ շատ եմ նմանացնում այդ հեքիաթային և փոքրիկ տղային: Չնայած, թեև ես կուզեի գտնվել շատ գրքերում, սակայն կուզեի ապրել իմ միակ և հրաշալի կյանքով:

Թարգմանություն.

«Պատմություններ Ֆրանցի մասին»

Ֆրանցը մեծանում էր գրքից՝ գիրք: Առաջին ժողովածուի մեջ նա վեց տարեկան էր: Վերջին՝ տասնիններորդում արդեն ինը: Ամեն պատմվածքը (գրքում սովորաբար դրանք երեքից չորսն են, ամեն մեկը տասը էջանոց)-դա ինչ որ ճանաչողական իրավիճակ է երեխայի կյանքից, կարծես Ամանորի, կամ էլ Ամառային ճամբարի նվերի սպասելիք: Առաջին հանդիպումը անարդարության հետ, կամ հիվանդ փորիկ: Ինչպես միշտ այդպիսի պատմվածքներում շարունակությունով, շատ կարևոր է թե գլխավոր հերոսն իրենից ինչ է ներկայացնում: Ֆրանցը՝ պարտադիր, մի քիչ անհաջողակ, բացառապես ոչ իդեալական երեխա, որը կարող է սխալներ գործել: Եվ հենց դրա համար է, որ նրա մասին պատմվածքները իսկապես ծիծաղելի և ուսուցողական են: Ինչ էլ որ Ֆրանցը չաներ, ինչ իրավիճակում էլ որ նա գտնվեր, նրան սպասվում էր իր ընտանիքի և արդար ընկերների աջակցումը: Այնպես-որ, այստեղ խոսքը ոչ միայն մեծանալու մասին է, այլ նաև նրա, որ փոքր երեխան միայնակ չպետք է լինի:

Leave a comment