Posted in Բնագիտություն

Տնային աշխատանք 14.05.2021-18.05.2021

1. Ինչպե՞ս կարելի է որոշել` շարժվո՞ւմ է մարմինը, թե՞ ոչ:

Բնության մեջ միշտ կատարվում են տարբեր տեղափոխություններ։ Օրինակ՝ փողոցներում շարժվում են մարդիկ և մեքենաները, երկնքում շարժվում են ամպերը, թռչում են ինքնաթիռները, թռչունները, ջրում լողում են ձկները։ Այսինքն՝ այդ բոլոր մարմինները մի տեղից մյուս տեղ են տեղափոխվում։

2. Ի՞նչն են անվանում մեխանիկական շարժում:

Բոլոր մարմինների տեղից տեղ տեղափոխվելը դա մեխանիկական շարժում է։
Մեխանիկական շարժումը որոշակի ժամանակահատվածում մարմնի դիրքի փոփոխությունն է մյուս մարմինների նկատմամբ։

3. Ներկայացրե՛ք ձեր շրջապատում հանդիպող հալման եւ պնդացման երեւույթների օրինակներ:

Գարնանը տեղի է ունենում ձնհալ, որը արտահայտվում է հալում երևթմամբ։

Նաև կարող է տեղի ունենալ պնդացման երևույթ, որը կարտահայտվի մեղրի պնդացմամբ՝ ցուրտ եղանակին։

4. Ո՞ր երեւույթն է կոչվում եռում: Ինչո՞վ է եռումը տարբերվում գոլորշացումից:

Գոլորշացումը շոգեգոյացում է, որը տեղի է ունենում հեղուկի ազատ մակերևույթից: Ի տարբերություն գոլորշացման, որը տեղի է ուենում հեղուկի ցանկացած ջերմաստիճանում, շոգեգոյացման մյուս տեսակը՝ եռումը, հնարավոր է միայն միանգամայն որոշակի (տվյալ ճնշման դեպքում) ջերմաստիճանի՝ եռման ջերմաստիճանի դեպքում:

5. Փորձե՛ք սենյակային որեւէ բույսի, օրինակ` ֆիկուսի կամ ալոեի,ձկան, մողեսի արտաքին տեսքով նկարագրել դրանց ապրելու բնական միջավայրերը:

Բնությունը մշտապես շարժվում է և զարգանում։Բույսեր, կենդանի օրգանիզմների  կենսագործունեությունն անհնար է առանց ջրի,օդի:
Օրինակ ալոեն աճում է և այգիներում և սենյակային պայմաններում։Այս բույսերի կյանքը սկսվում է սերմի ծլումից։ Սննդարար նյութեր, ջուր և հանքային աղեր արմատներով վերցնում են հողից և ցողունով հասնում են տերևներին։
Մողեսը ցամաքային կյանք է վարում, կան ծառաբնակ է լինում, կան նաև հողում և ավազում ապրողներ։Սնվում են միջատներով և այլ անողնաշարավորներով,նաև բույսերով։
Ձկներն պրում են ջրում՝ ծովերում, օվկիանոսներում, գետերում և լճերում։Նրանք ունեն թեփուկներ, շնչում են ոչ թե թոքերով այլ խռիկներով։ Ձկների մեծ մասը գիշատիչներ են, սնվում են որդերով, միջատներով, միջատների թրթուրներով, մանր խեցգետիններով, փոքր ձկնիկներով և ջրային բույսերով։

Posted in Մայրենի

Տնային աշխատանք 14.05.2021-17.05.2021

Կարդա՛ ,,Կառլսոնը գալիս է ծննդյան տարեդարձի,, պատմվածքը:

1. Առանձնացրո՛ւ անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ:

ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ ԲԱՌԵՐ ՉԿԱՅԻՆ։

2. Պատմի՛ր Մանչուկի մասին:

Մանչուկը ութ տարեկան տղա էր, որն ապրում էր իր կենցաղով ու երազանքներով։ Ուներ ծնողներ՝ մայրիկ և հայրիկ ու նաև մի հարազատ ընկեր՝ Կառլսոնը։

3.Ինչքա՞ն կարևոր էր Մանչուկի համար իր ծննդյան տարեդարձը, ինչո՞ւ էր նա սպասում այդ օրվան:

Մանչուկը անհամբեր սպասում էր իր ծննդյան օրվան ու նվերներին, և իր ամենասպասված նվերը դա փոքրիկ շնիկն էր։