Posted in Ճամփորդություններ, Պատումներ

Ճամփորդություն դեպի Արատես ||| Պատում

14.05.2021 մենք երեք օրով ուղևորվեցինք դեպի Արատես։ Այնտեղ անցավ շատ ուրախ և զվարճալի։ Այդ երեք օրը երևի իմ կյանքի ամենաուրախ օրերն էին։ Ճամփա ընկնելիս՝ մենք մտանք քարավանատուն, հիացանք ճանապարհի հիասքանչ բնությամբ, մտանք Սևանի Այրիվանք եկեղեցի, հավաքեցինք այնտեղի աղբը և այլն։ Ընկերներով երգում և հումորներ էինք անում ավտոբուսի մեջ, որը ես չեմ մոռանա երբեք։ Երբ հասանք տեղ, դասավորեցինք իրերը, հանգստացանք, շների հետ ընկերացանք․․․

Գիշերները չէինք քնում՝ այլ ընկերներով խաղեր էինք խաղում, նաև ընկերական կռվում, պարում, երգում և այլն։

Առավոտները նախաճաշում էինք, մարզվում, էստաֆետաներ կազմակերպում, պարում հայկական ազգային պարեր․․․

Կեսօրին՝ գնում էինք արշավների, ճաշում, նվագում այնտեղի երաժշտական գործիքների վրա․․․

Երեկոյան՝ մի բաժակ թեյով, հավաքվում էինք խարույկի շուրջը, քննարկումներ անում, զրուցում, մարշմելլո պահում կրակին և ուտում․․․

Ավանդական խորովածը անպակաս էր մեր ուտեստի բնագավառից։ Տղաները ուսուցչի օգնությամբ հատուկ փուչիկի մեջ լողում էին, ֆուտբոլ խաղում, վոլեյբոլ խաղում, բայց արդեն աղջիկների հետ միասին․․․

Այցելեցինք սիրո տնակ, ուսումնասիրեցինք բնությունը, գնացինք Արատես գետի ափ, հետ ճամփին մտանք Հորբատեղ՝ գեյզերներին նայելու նպատակով․․․

Տիար Բլեյանի հետ ունեցանք քննարկում գետերի և լճերի աղտոտվածության մասին, ուրախ օրեր անցկացրինք և եկանք Երևան։

Ուզում եմ վերադառնալ Արատես և մնալ այնտեղ շատ երկար ժամանակ․․․

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ՝

Image preview
Image preview
Image preview
Image preview
Image preview
Image preview

Posted in Բնագիտություն

Տնային աշխատանք 14.05.2021-18.05.2021

Հարցեր

Նյութերի եւ էներգիայի փոխանակություն

  1. Բնութագրե՛ք «նյութափոխանակություն» հասկացությունը։

Ապրելու համար օրգանիզմները շրջակա միջավայրից պետք է ստանան անհրաժեշտ սննդանյութեր: Բույսերը շրջակա միջավայրից ստանում են ջուր, ածխաթթու գազ, հանքային աղեր, թթվածին: Կենդանիները ստանում են սպիտակուցներ, ճարպեր ածխաջրեր, ջուր, հանքային նյութեր, թթվածին: Առանց դրանց հնարավոր չէ ցանկացած օրգանիզմի աճն ու բջիջների նորոգումը: Օրգանիզմ մուտք գործած նյութերը վերամշակվում և վերափոխվում են: Բուսական օրգանիզմներում լույսի տակ ջրից և ածխաթթու գազից ֆոտոսինթեզի արդյունքում առաջանում են բարդ օրգանական նյութեր` շաքարներ, որոնք հետագայում վերափոխվում են օսլայի, թաղանթանյութի, ճարպերի, սպիտակուցների և օրգանիզմի համար անհրաժեշտ այլ նյութերի: Դրանք ծախսվում են նոր բջիջների առաջացման համար, օգտագործվում են շնչառության գործընթացում կամ պաշարվում են պտուղներում և սերմերում:

2. Ի՞նչ մասերից է կազմված նյութերի փոխանակությունը:

Օրգանիզմ մուտք գործած նյութերը վերամշակվում և վերափոխվում են:

3. Թվե՛ք այն նյութերը, որոնք բույսերը կլանում են շրջակա միջավայրից:

Բուսական օրգանիզմներում լույսի տակ ջրից և ածխաթթու գազից ֆոտոսինթեզի արդյունքում առաջանում են բարդ օրգանական նյութեր` շաքարներ, որոնք հետագայում վերափոխվում են օսլայի, թաղանթանյութի, ճարպերի, սպիտակուցների և օրգանիզմի համար անհրաժեշտ այլ նյութերի: Դրանք ծախսվում են նոր բջիջների առաջացման համար, օգտագործվում են շնչառության գործընթացում կամ պաշարվում են պտուղներում և սերմերում:

4. Ո՞ր կենդանիներն են սառնարյուն:

Նյութափոխանակության ինտենսիվությունը տար բեր օրգանիզմներում տարբեր է: Օրինակ` ձկների արյունատար համակարգով հոսում է թթվածնով աղ քատ արյուն, որի հետևանքով նյութափոխանակության ռեակցիաները դանդաղ են ընթանում, և քիչ էներգիա է անջատվում: Այն չի կարողանում ապահովել ձկան մարմնի կայուն ջերմաստիճանը, որի պատճառով այն կախված է շրջակա միջավայրի ջերմաստիճանից: Այսպիսի կենդանիներին անվանում են սառնարյուն կենդանիներ: Սառնարյուն են նաև երկկենցաղները և սողունները: Իսկ տաքարյունությունը հնարավորություն է տվել թռչուններին և կաթնասուններին հեշտությամբ հարմարվելու բնակության ամենատարբեր պայմաններին:

Posted in Ճամփորդություններ, Պատումներ, Ռուսերեն

Аратес-зелёный рай

Вчера мы с друзьями и с учителями вернулись из Аратеса. Там мы проводили очень веселые и прикольные дни. Остались там три дня, но прошли они просто восхитительно. Было очень весело так как с друзьями всегда хорошо. Поиграли там, пошли в разные интересные места, слушали музыку, потанцевали, шутили, читали русские стихи среди зелени, не спали ночами и так далее…

Природа там была просто великолепная. Разные цветы, скалы и деревья окружали нас со всех сторон. Мы ходили и восхищались в Айриванке, в Орбатехе, в Севане и это было сказочно.

Остольные хроники у меня в блоге➡️ https://marihayrapetyan.wordpress.com/

Фотографии—>

И так далее…

Posted in Մաթեմատիկա

Դասարանական աշխատանք 17.05.2021թ․

Վարժություն 1198 ա, գ, ե

ա) 7,8932≈7,9

գ) 0,1111≈0,12

ե) 65,6788≈65,68

է) 2,3845≈2,39

Վարժություն 1200

ա) 2,66∗ ≈ 2,66

* ≈ 0, 1, 2, 3, 4, 5

գ) 18,6 ≈ 18,5∗

* ≈ 5, 6, 7, 8, 9

ե) 7,5 ≈ 7,5∗

* ≈ 0, 1, 2, 3, 4

Վարժություն 1201

256,7235 ≈ 300; 260; 257; 256,7000; 256,7200; 256,7240.

Վարժություն 1208

Գտե՛ք ամենափոքր հնգանիշ թվի և ամենամեծ եռանիշ թվի
տարբերությունը։

10000-999=9001

Posted in Մայրենի

Դասարանական աշխատանք 17.05.2021թ․

Գրաբար

Վարդան Այգեկցի

Արծիւ եւ նետ

Արծիւն երթայր յերկինս, եւ հարին զնա նետիւ: Եւ նա զարմացաւ, թէ ո՞վ զայս արար: Հայեցաւ եւ ետես զնետն` զփետուրն իւր եւ ասէ.

 – Վա՛յ ինձ, զի յինէն է պատճառ սպանման իմոյ:

Բառարան

երթայր – գնում էր

յերկինս – երկնքում

հարին – խփեցին

զնա – նրան

նետիւ – նետով

արար – արեց

հայեցաւ – նայեց

ետես – տեսավ

իւր – իր

ասէ – ասում է

զի – որ, որովհետև, քանի որ

Հարցեր և առաջադրանքներ

Ճիշտ կարդա այս բառերը.

յերկինս, յինէն, իմոյ, զնա, զնետն, զփետուրն, իւր:

հերկինս, հինէն, իմօ, ըզնա, ըզնետն, ըզփետուրն, իվր։

Աշխարհաբար դարձրու այս բառակապակցությունները.

զփետուրն իւր, պատճառ սպանման իմոյ:

Առակն աշխարհաբար դարձրու:

ԳՐԱԲԱՐ՝

Արծիւ եւ նետ

Արծիւն երթայր յերկինս, եւ հարին զնա նետիւ: Եւ նա զարմացաւ, թէ ո՞վ զայս արար: Հայեցաւ եւ ետես զնետն` զփետուրն իւր եւ ասէ.

 – Վա՛յ ինձ, զի յինէն է պատճառ սպանման իմոյ:

ԱՇԽԱՐՀԱԲԱՐ՝

Արծիվն ու նետը

Արծիվը գնում էր երկնքով, և նրան խփեցին նետով։ Եվ նա զարմացավ, թե ո՞վ արեց այդ։ Նայեց և տեսավ նետն իր փետուրից է և ասաց․

-Վա՛յ ինձ, քանի որ ինքս եմ պատճառը իմ սպանման։

Կարդա առակն առանց երկրորդ նախադասության: Առակի բովանդակությունը փոխվե՞ց:

Իմաստային առումով կտրուկ փոփոխություններ չկատարվեցին, սակայն զարմանալ բառը իր մեջ ընդգրկեց այլ իմաստ։

Բացատրիր զարմացաւ բառի գործածությունը (բառը ճիշտ և տեղի՞ն է գործածված):

Զարմացավ բառը ճիշտ և տեղին է օգտագործված։