Posted in Անգլերեն

Homework 21.05.2021-24.05.2021

Homework Write an essay “The camp I dream of”. (Իմ երազած ճամբարը).

“The camp I dream of”

I like school and my lessons very much, so I dont want to separate with them. Summer, how every season-has three month, and in these three months I want to do something important wich will benefit me. Education is very important part in our life, so even during the camp, we must learn and know new things. I understand, that in summer, we want to relax, but every person should do things that will benefit him/her throughout his/her life, even at rest. So, in camp, I want to learn, to play and to do everything that is ok.

I want to cook and to watch films too.

50 Summer Camps & Programs to Keep Kiddos Busy!
Posted in Ռուսերեն

Домашняя работа 20.05.2021-24.05.2021

Домашнее задание: прочитай материал и выполни упражнение внизу.

КЕМ?    ЧЕМ?

Чем ваш брат раньше занимался? – Раньше он занимался футболом.

Чем ты увлекалась в школе? – В школе я увлекалась музыкой.

Упражнение .

Иван  и Олег  интересуются музыкой (музыка).

Моя подруга занимается гимнастикой (гимнастика).

Мальчик в автобусе пользуется наушниками (наушники).

В воскресенье мы любовались зданием театра (здание театра).

Вся страна гордится победой спортсмена (победа, спортсмен).

Я любил играть в футбол, когда я был ребенком (ребенок).

После университета я хочу стать хирургом (хирург).

Чтобы ездить на работу, я пользуюсь трамвайом и троллейбусом. (трамвай и троллейбус).

Posted in Մայրենի

Տնային աշխատանք 21.05.2021-24.05.2021

Կարդա՛ Մաթևոսյանի ,,Կանաչ դաշտը,, պատմվածքը:

1. Առանձնացրո՛ւ անհասականալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ:

ռունգ-քթանցք, (փոխաբերական)-պռունկ, շրթունք

2.  Դուրս գրի՛ր ձիուն, հովտին, կաղնուն , գայլին, կայծակին, ժայռ ամենից դիպուկ նկարագրող հատվածները:

Քուռակը աստղազարդ էր, այսինքն՝ ծածկված էր եղյամի հատիկների նման աստղիկներով: Ոտքերը բարակ ու երկար էին, ետևի աջ ոտքի սրունքը սպիտակ էր, ինքը կարծես եղյամոտ էր, ետևի աջ ոտքը՝ ձյունոտ: Վիզը բարակ ու երկար էր, գլուխը փոքր էր, ճակատին կլորիկ սպիտակ կար, աստղածաղկի նման:

Ժայռը կարծր էր, կայծակը հազիվ թե կարողացավ գորշ այդ ժայռից պոկել քարի մի երկու փշուր: Ժայռի տակ կանաչ գետինը այդ հովտում ճայթող բոլոր կայծակների գերեզմանոցն էր. գարունների և ամառների բոլոր կայծակները թաղվում էին ժայռի տակ, և մոտիկ կաղնին միշտ, ամեն ճայթյունի վախից սրսփում և, իր մտքում, կաղնիորեն շնորհակալ էր լինում ժայռին այն բանի համար, որ նա՝ ժայռը, հովիտ նետվող բոլոր կայծակները ձգում թաղում է իր տակ և կաղնուն փրկում խանձվելուց:

Ամեն ինչ առաջվա պես էր, կաղնին կեցած էր հանդարտ, ժայռը նիրհում էր, քուռակը թռչկոտում էր մասրենու մոտ: Կաղնին նայում էր, և կաղնու համար ամեն ինչ լավ էր, որովհետև կայծակ չէր լինելու և ջերմ արև էր:

Կայծակը չոր ճայթյունով բախվեց ժայռին, մի կողմ շպրտվեց և թաղվեց կանաչ գետնի մեջ: Քիչ առաջ, երբ կայծակը պտտվում էր հովտի և բլուրների վրա և մտածում էր ճայթել, բայց դեռ չէր ճայթել, քուռակի մայրը մեղմ խրխինջով կանչեց քուռակին. քուռակի մայրը գիտեր, որ կայծակը ճայթելու է, ճայթյունը վախեցնում է քուռակին, իսկ քուռակը կարծեց մայրն իրեն կանչում է կուրծք տալու և ականջ դրեց ինքը իրեն, ականջները շարժեց և ունկնդրել սկսեց ինքը իրեն, թե ինքն արդյո՞ք ուզում է կուրծք ուտել, և այնքան էլ չէր ուզում ուտել, ուզում էր խոտերից ու ծաղիկներից հոտ քաշել և մեկիկ-մեկիկ ճանաչել խոտերը, և հենց այդ ժամանակ ճայթեց կայծակը

3.  Ձի-գայլ  հակադրության մեջ ո՞ւմ կողմն է հեղինակի համակրանքը: Պատասխանդ պատճառաբանի՛ր:

Հեղինակը պառավ ձիու կողմից էր, քանի որ նա անմեղ էր։ Իսկ գայլն ուզում էր հափշտակել քուռակին, սակայն դա նրա մոտ չստացվեց։

Posted in Հաշվետվություն, Պատմություն, Պատումներ

«Պատմական գրքեր»․ կարծիք և տպավորություն

Գրքի անվանում՝ <<Արքայից արքաներ․ Կյուրոս Մեծ և Տիգրան Մեծ․ Հայ-Իրանական պատմական զուգահեռներ>>-Թամրազ Հովսեփյան

Բովանդակություն, կարճ ներկայացում․՝

Գիրքն իր մեջ պարունակում էր հետաքրքիր նյութեր Կյուրոս Մեծի ծնունդի, արքայության կամ իշխանության անցնելու ժամանակահատվածի, քաղաք Պերսեպոլիսի, Մեծ պատմիչ Քսենոփոնի, Տիգրան Մեծի և նրա գործունեության և այլ բաների մասին։

Հայաստանը և Իրանը պատմական ճակատագրի բերումով հարևաններ են դեռ նախապատմական ժամանակներից։ Ավելի քան չորսհազարամյա իրենց պատմության ընթացքում մեր երկրների ժողովուրդները անցել են բազմազան փորձությունների միջով՝ եղել են մրցակից, թշնամի, ի վերջո, այսօր իրար բարեկամ են ու դաշնակից։ Կյուրոսն ու Տիգրանը շատ նման են իշխանության բերումով։ Նրանք նույն դժվարությունների միջով անցնելիս՝ բանակցություններ են վարել միմյանց հանդեպ։ Հայ-Իրանական պատմական զուգահեռները մեծ դեր ունեն համաշխարհային պատմության մեջ։ Նրանց շնորհիվ՝ շատ նյութեր և ինֆորմացիաներ քաղվեցին սույն երկրների պատմական դեպքերից։

Կարծիքներ, տպավորություններ․՝

Գիրքը շատ հետաքրքիր էր ընթերցել։ Այն այն փոքրաթիվ գրքերի շարքի մեջ էր մտնում, որոնք կարդացվում են այսպես ասած՝ <<մի շնչով>>։ Պատմությունը օգնեց ինձ իմանալ հետաքրքիր փաստերի մասին։